Ալան Մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Մարշալ
անգլ.՝ Alan Marshall
Alan Marshall (Australian author).png
Ծնվել էմայիսի 2, 1902(1902-05-02)[1][2][3]
ԾննդավայրNoorat[1]
Վախճանվել էհունվարի 21, 1984(1984-01-21)[2][3] (81 տարեկան)
Վախճանի վայրՄելբուռն, Ավստրալիա
ԳերեզմանԱվստրալիա
Մասնագիտությունգրող, հրապարակախոս և world traveler
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Ժանրերպատմվածք
ՊարգևներՊատվավոր դոկտոր և Ժողովուրդների բարեկամության շքանշան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարշալ (այլ կիրառումներ)

Ալան Մարշալ (մայիսի 2, 1902(1902-05-02)[1][2][3], Noorat[1] - հունվարի 21, 1984(1984-01-21)[2][3], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալացի գրող։

1930-ական թվականներին հանդես է եկել որպես նովելագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) տարիներին եղել է ճակատային թերթի թղթակից։ «Սա իմ ժողովուրդն է» (1944) ճամփորդական նոթերի, «Մենք էլ այդպիսի մարդ ենք» (1948) ակնարկների գրքի, «Ի՜նչ գեղեցիկ են քո ոտքերը» (1949) վեպի և մանկական պատմվածքների հեղինակ է։ Մարշալ նովելագիրը զարգացրել է Հ․ Լոուսոնի ավանդույթները («Պատմիր մեզ հնդկահավի մասին, Զո», 1946, «Ինչպե՞ս ես, էնդի», 1956)։ Հեղինակի ինքնակենսագրությունն է «Ես կարող եմ թռչել ջրափոսերի վրայով» (1955), «Սա այն խոտն է, որ աճում է ամենուր» (1962), «Իմ սրտում» (1963) եռերգությունը։ Մարշալն ապրել է Ավստրալիայի բնիկների մեջ, հավաքել ու մշակել նրանց լեգենդները («Անհիշելի ժամանակների մարդիկ», 1952)։ Եղել է ավստրալա-խորհրդային բարեկամության ընկերության փոխնախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петриковская А. С. Маршалл Алан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 430.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 330 CC-BY-SA-icon-80x15.png