Jump to content

Ալահվերդի Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալահվերդի Խան
վրաց.՝ ალავერდი-ხანი
Ծնվել է1560
ԾննդավայրՎրաստան
Մահացել էհունիսի 3, 1613(1613-06-03) կամ մայիսի 24, 1614(1614-05-24)[1]
Մահվան վայրՍպահան, Իրան
ԳերեզմանԻմամ Ռեզայի դամբարան
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
Ազգությունվրացի
Կրոնիսլամ[2] և տասներկուականներ[2]
Մասնագիտությունզորավար, պետական գործիչ, քաղաքական գործիչ, Նահանգապետ, պաշտոնյա, մեկենաս և ռազմական գործիչ
ԵրեխաներDaud Khan? և Imam-Quli Khan?
 Allahverdi Khan Վիքիպահեստում

Ալահվերդի Խան (1560, Վրաստան - հունիսի 3, 1613(1613-06-03) կամ մայիսի 24, 1614(1614-05-24)[1], Սպահան, Իրան), Սեֆյան շահ Աբբաս անվանի զորավարներից, Ֆարս նահանգի բեգլարբեկի (կառավարիչ), 1603–08-ի թուրք–պարսկական պատերազմների մասնակից, ազգությամբ Վրաստանի հայ մարդ [3]։ Մեծ դեր է խաղացել ղզլբաշների նոր բանակի կազմավորման գործում։ 1604-ին Ալահվերդի Խան արշավել է մինչև Արճեշ՝ խստագույնս հրահանգելով իր զինվորներին չդիպչել խաղաղ բնակչությանը։ 1605-ին Թավրիզի մոտ պարտության է մատնել Ջղալ–օղլի Սինան փաշայի բանակը և հալածել մինչև Վան։ Ալահվերդի Խան իր բեգլարբեկության շրջանում կատարել է շինարարական աշխատանքներ Շիրազում և Սպահանում (կամուրջ Սպահանի Զայենդերուդ գետի վրա ևն)։ Մահացել է Սպահանում և թաղվել Մաշհադի իմամ–Ռիզայի սրբավայրին կից կառուցված հատուկ դամբարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
    1.  Armen Ayvazyan , p. 13^ The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal,by Armen Ayvazyan,page 13,Yerevan,
One of them was Allahverdi-khan, the renowned Iranian commander-in-chief during the reign of Abbas the Great (1587-1629); as quoted, for example, in the 22 April 1619 letter by Piedro Delia Valle, the famous Italian traveller, Allahverdi-khan was a "[renegade] Christian Armenian by race, but of the country of the Georgians."
  • Ayvazyan,Armen (ed.1997).

[1]. "The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal". 

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 135
  1. 1,0 1,1 1,2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20140506114836/http://imamrezatv.ir/page/special.aspx?id=372&spart=null
  3. [1]