Ազով (կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազով կայարան
Ազով կայարանի շենքը
Ե. ու. բաժանմունքՀյուսիսկովկասյան երկաթուղու Ռոստովի տարածաշրջան
Բացվել է1910 թվականի դեկտեմբերի 6
Տեսակբեռնային, ուղևորական
Կառամատույցների քանակ2
Ուղիների քանակ8
ԴիրքԱզով
Տարիֆային զոնա5 (Ռոստով-Գլավնիից)
Կայարանի կոդ510806
Հղումը Վիքիպահեստում

Ազով (ռուս.՝ Азо́в), Հյուսիսկովկասյան երկաթուղու Ռոստովի տարածաշրջանի վերջին կայարանը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազով քաղաքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազով երկաթուղային կայարանը գտնվում է Բատայսկ հանգուցային կայարանից 30 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազով կայարանը ստեղծվել է 1910 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նույն օրն էլ դիմավորել են առաջին գնացքը։ Այսօր կայարանը սպասարկում է 45 երկաթուղային։

Ազովը երկրորդ դասի բեռնային կայարան է։ 1966 թվականին էլեկտրաֆիկացվել է փոփոխական հոսանքով։ Բեռների բնույթը՝ ածուխը դեպի նավահանգիստ (օրական մինչև 100 վագոն), շինարարական նյութեր, խիճ, սղոցանյութեր։ Ուղևորափոխադրումը կատարվում է մինչև Դոնի Ռոստով չորս զույգ էլեկտրագնացքով։

2010 թվականին, 100-ամյա հոբելյանի առթիվ, կայարանը վերակառուցվեց, սակայն պահպանվեցին 1910 թվականի շենքի բոլոր մանրամասներն ու ձևերը[1]։

Կայարանի գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազով երկաթուղային կայարանն իրագործում է հետևյալ առևտրային գործառույթները.

  • Ուղևորներ փոխադրող շարժակազմերի տոմսերի առք և վաճառք
  • Վագոններով առաքվող բեռների ընդունում և հանձնում (բաց հարթակներում)
  • Վագոններով և փոքր չափսերով առաքվող բեռների ընդունում և հանձնում (մերձատար ուղիներ)
  • Համապիտանի մեծ բեռնարկղերով (3 և 5 տոննա) բեռների ընդունում և հանձնում[2]

Միջքաղաքային հաղորդակցություն կայարանով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռընթաց գնացքների երթևեկությունը կայարանով բացակայում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Описание Железнодорожная станция Азов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 Ապրիլ 10-ին.
  2. «АЗОВ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 Ապրիլ 10-ին.
  3. Станция на Яндекс-расписаниях

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]