Ազնվամորու հյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազնվամորու հյութ, ազնվամորուց պատրաստված հեղուկ, որը հաճախ օգտագործվում է կամ որպես կոկտեյլ այլ հեղուկների հետ խառնած, ինչպես նարնջի հյութը, կամ էլ առանց որևէ այլ հեղուկի հետ խառնելու։ Ոչ ոգելից ըմպելիքները, որոնք խառնում են ազնվամորու հյութին, հատկապես ներառում են բուվրաժը, որը շոտլանդական ազնվամորուց պատրաստված արտադրանք է։ Բուվրաժն սկսել է օգտագործվել 1988 թվականի «Ռոյալ Հայլենդ» ցուցադրման ժամանակ։ Այն պարունակում էր ջուր և նախատեսված էր փոքր-ինչ քաղցր լինել, սակայն մրգային պարունակությունը ավելի մեծ քանակությամբ էր, քան մրցակցային արտադրանքներում[1]։

Ազնվամորու հյութ
Թարմ ազնվամորիներ

Ազնվամորու հյութը նաև օգտագործվում է ֆրեշ պատրաստելու համար։ Այլ հատապտուղներ, օրինակ՝ հապալասը, սովորաբար ավելացվում են կամ ամբողջությամբ, կամ մանրացված, կամ էլ հյութի ձևով։

Դրա օգտագործման այլ օրինակներից են՝ որպես կոկտեյլի մաս, որպես խառը ալկոհոլային խմիչք, որոնք մատուցվում են բարերում և ռեստորաններում[2], և որպես ազնվամորու դոնդող պատրաստելու գլխավոր բաղադրիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pollock, David (2011 թ․ մարտի 9). «Bouvrage: a distinctive soft drink, made from Scottish raspberries». The List (magazine)|The List. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Carroll, Hannah (2015 թ․ հուլիսի 24). «From OC to Lewes, sip on summer's hottest cocktails». delmarvaNOW.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.