Jump to content

Ազնավուր. երկերի ժողովածու (գրքեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնավուր. երկերի ժողովածու
ՀեղինակՇառլ Ազնավուր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն, պոեզիա և պատմվածքների ժողովածու
Մասն է«Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան», «Ես չեմ հեռանում․․․»
Բնօրինակ լեզուհայերեն
ՀրատարակիչNewmag հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2024

Ազնավուր. երկերի ժողովածու, ֆրանսահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող Շառլ Ազնավուրի 5 ինքնակենսագրական աշխատանքներ և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակվել են Newmag հրատարակչության կողմից՝ Սամվել Գասպարյանի թարգմանությամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատոր 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների հատոր 1-ում տեղ են գտել է նրա 5 ինքնակենսագրական գործերը, պատմվածքների ժողովածուն, որոնք նախկինում՝ 2019-2023 թվականներին հրատարակվել են Newmag հրատարակչության կողմից[1]։ Իր հուշերում Ազնավուրն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների մասին, պատմում կյանքի դասերի ու ճակատագրի դժվարությունների մասին, պատտասխանում դաժան քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին։

Հատորյակում տեղ են գտել նաև շանսոնիե 16 նովել, որոնք գրված են իրեն հատուկ հումորով և երևակայությամբ։

Հատոր 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատոր 2-ում ամփոփված է Ազնավուրի պոեզիայի չորս հատորները՝ «Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան», «Ես չեմ հեռանում․․․», որոնք նախկինում որոնք հրատարակվել են առանձին գրքերով[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]