Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարան
Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարան Əzim Əzimzadənin ev-muzeyi | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաքու |
Հասցե | Դիլարա Ալիևա 157, Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրվել է | 1968 |
Տնօրեն | Իրադա Ազիմզադե |
Կայք | ezimzade.ev-muzeyi.az |
![]() | |
![]() |
Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարան (ադրբ.՝ Əzim Əzimzadənin ev-muzeyi), տուն-թանգարան, որտեղ ապրել է Ադրբեջանի նկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, ադրբեջանցի խորհրդային նկարիչ (1927), Արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի ԽՍՀ աշխատանքային հերոս (1927), Ադրբեջանի ծաղրանկարի հիմնադիր Ազիմ Ազիմզադեն[1] 1906-1943 թվականներին[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին որոշում կայացվեց ստեղծել Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարան։ Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարանը ստեղծվել է 1968 թվականին Բաքվում։ Թանգարանը գտնվում է Դիլարա Ալիևա 157 փողոցում[4]։ Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարանը ստեղծվել է մի փոքրիկ բնակարանում, որտեղ նկարիչը ապրել է իր կյանքի մեծ մասը։ Ժամանակի ընթացքում հին տունը դարձել է ոչ պիտանի։ Թանգարանը վերակազմակերպվել է Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից։
Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հիմնադրամում պահվում է նկարչի 2000 ցուցանմուշ։ Ա. Ազիմզադեի տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է 6 սենյակներից։ Թանգարանում նկարչի ստեղծագործությունները ներկայացված են 4 ոճով.
- ծաղրանկարներ
- դիմապատկերներ
- զարդապատկերներ
- Լանդշաֆտ
Ա. Ազիմզադեի ստեղծագործությունները այլ թանգարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրբեջանի Ռուստամ Մուստաֆաևի անվան արվեստի ազգային թանգարանում 232 աշխատանք, 3 ալբոմ;
- Ադրբեջանի պետական թատերական թանգարանում նկարչին պատկանող 499 ցուցանմուշ;
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմադ ադ-Դին Նասիմիի մահապատիժը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ազիմ Ազիմզադե
- ↑ Большая советская энциклопедия, БСЭ. 2012
- ↑ «Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարանի կայքը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-06-ին։ Վերցված է 2018-08-18
- ↑ Ազիմ Ազիմզադեի տուն-թանգարան