Ազգային հարց
Արտաքին տեսք
Ազգային հարց, քաղաքական, իրավական, մշակութային, տնտեսական, պատմական և այլ հիմնախնդիրների ամբողջություն, որն առաջանում է պետությունների ներսում տարբեր ազգերի, ազգությունների և էթնիկական խմբերի փոխհարաբերությունների արդյունքում[1], ազգերի ազատագրման, նրանց ազատ ու ինքնուրույն զարգացման պայմանների և փոխհարաբերության հարցը։ Բնութագրելով ազգերի ծագման ու զարգացման պատմական պայմանները՝ մարքսիզմը վեր հանեց ազգային շարժումների սոցիալ֊տնտեսական արմատները և ապացուցեց, որ միայն սոցիալիզմը կարող է լուծել ազգային հարցը՝ հօգուտ բոլոր ժողովուրդների։ Արդի դարաշրջանը բնութագրվում է ազգերի, նրանց հոգևոր կյանքի ու ինքնագիտակցության բուռն զարգացումով ամբողջ աշխարհում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նիկոլայ Հովհաննիսյան, Գուրգեն Գեղամյան // Նորագույն պատմություն // Երևան // 2001։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 107)։ |