Ազգագրական թանգարան (Զագրեբ)
Ազգագրական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգագրական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զագրեբ |
Վայր | Զագրեբ |
Հիմնադրված է | 1919 |
Կայք | emz.hr/emz-en.html |
![]() | |
![]() |
Զագրեբի ազգագրական թանգարան (խորվ.՝ Etnografski muzej u Zagrebu), խորվաթական ազգագրական թանգարան Զագրեբում։ Հիմնադրվել է 1919 թվականին, հավաքածուում ընդգրկված են դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ և խորվաթների կենցաղի առարկաներ։
Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագրեբի ազգագրական թանգարանը գտնվում է ճարտարապետական մոդեռն ոճի Մաժուրանիչի հրապարակի պատմական հուշահամալիրի թիվ 14 շենքում։ Թանգարանի շենքը եղել է նախկին քաղաքային Արհեստների տունը։ Թանգարանային հաստատության աշխատանքային ռեժիմը[1]՝
- Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի՝ 10:00-17:00
- Ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ 10:00-13:00
- Երկուշաբթի փակ է
Պատմություն և ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագրեբի ազգագրական թանգարանը հիմնադրվել է 1919 թվականին ծնունդով Սլովակիայից տեքստիլ վաճառող և արդյունաբերող Սալամոն Բերգերի (Salamon Berger) նախաձեռնությամբ։ Նա առաջիններից մեկն էր, որ թանգարանին տրամադրեց ազգային հագուստի և գործվածքների շատ մեծ հավաքածու։ Ներկայումս Զագրեբի ազգագրական թանգարանի հավաքածուում հաշվառված են շուրջ 80 000 միավոր պահպանվող առարկաներ։ Թանգարանի ֆոնդերում խորվաթական ժողովրդի ազգագրական ժառանգությունը ներկայացված է երկու հիմնական թեմաներով, խորվաթական ժողովրդական տարազներով, ժողովրդական արվեստի ու արհեստների առանձին առարկաներ, ինչպես նաև ժողովրդական տնտեսության և արհեստների հիմնական ճյուղերը։
Զագրեբի ազգագրական թանգարանի հավաքածուները
- Ոչ եվրոպական մշակույթների բաժին
- Դինարի տարածաշրջանի ժողովրդական տարազների հավաքածու
- Ադրիատիկի ժողովրդական տարազների հավաքածու
- Պաննոնիայի տարածաշրջանի ժողովրդական տարազների հավաքածու
- Ավանդական ոսկերչական զարդերի հավաքածու
- Գործվածքների հավաքածու
- Ժողովրդական երաժշտական գործիքների հավաքածու
- Խեցեղեն և հյուսածո ապրանքների հավաքածու
- Փայտե փոքրիկ զարդարանքների հավաքածու
- Տնային կենցաղային առարկաների հավաքածու
- Տնտեսական նշանակության ավանդական իրերի հավաքածու
- Սովորույթների և հավատալիքների հետ կապված առարկաների հավաքածու
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
![]() |
![]() |
Տոնական քաղցրաբլիթներ
|
Սուրբ Ծննդյան գյուղացիական խրճիթի անկյուն
|
Հարսի զգեստ
|
Սնդուկ
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Час роботи (музею) Archived 2013-03-12 at the Wayback Machine. на Веб-страница музея Archived 2013-03-16 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ազգագրական թանգարան (Զագրեբ) կատեգորիայում։ |