Ազբար Ադամ
Ազբար Ադամ | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1816 Փարաքար, Երևանի խանություն[1] |
Մահացել է | օգոստոսի 6, 1844 (28 տարեկան) Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | աշուղ |
Ազբար Ադամ (մարտի 2, 1816, Փարաքար, Երևանի խանություն[1] - օգոստոսի 6, 1844, Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն), հայ աշուղ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փարաքար գյուղում։ Հորինել է սիրային, բարոյախրատական, երգիծական երգեր ու դաստաններ՝ հայերեն, պարսկերեն և թուրքերեն։ Նյութական դժվարությունների պատճառով զբաղվել է կոշկակարությամբ։ 1840 թվականին ականատես է եղել Արարատ լեռան հրաբխային ժայթքմանը, որի մասինի գրել է տաղ՝ «Երգ ի վերայ ավերման և խորասուզման Ակոռի գեղջ ի 20 յունիսի 1840 ամի»[2]։ Ազբար Ադամին ճանաչել և գնահատել է Խ. Աբովյանը։
Հայտնի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի են՝
- «Ասում ես դիմացի»,
- «Քցել ես սրտիս մեջըն»,
- «Երգ ի վերա ավերման Ակոռի գեղջ»,
- «Մի անիլ» երգերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 101.
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ազբար Ադամ»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-02
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 101)։ ![]() |