Ազատ Հայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազատ Հայք (թերթ)ից)
Ազատ Հայ
Տեսակթերթ
ԼեզուՀայերեն, անգլերեն
ՀրատարակիչՀԱՀԳԲ
ԵրկիրԿանադա
Հաճախականություն1977-1983

Ազատ Հայ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի համակիր Հյուսիսային Ամերիկայի Հայկական ժողովրդային շարժման պաշտոնաթերթ։ Հրատարակվել է Կանադայում։ Մինչև 1981 թ.–ը լույս է տեսել «Ազատ Հայ» անունով, իսկ 1981 թ.–ից հետո՝ «Հայաստան—Ազատ Հայ»։ Թերթը երկլեզու է եղել՝ հայերեն և անգլերեն, չափսերը՝ 21.5 x 28 սմ, շարադրանքը մեքենագրված, տպագրությունը՝ օֆսեթ եղանակով։ Խմբագրի պաշտոնը զբաղեցրել է Հարություն Գևորգը, որի ձերբակալությունից հետո թերթի տպագրությունը դադարեցվել է։ Տպագրել է խմբագրականներ, ՀԱՀԳԲ–ի և ՀԺՇ–ի հաղորդագրություններ, տեղեկություններ հայ քաղաքական բանտարկյալների, Թուրքիայի, քրդական շարժման և այլնի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]