Ազատ Հայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազատ Հայք
Տեսակթերթ
ԼեզուՀայերեն, անգլերեն
ԽմբագիրԳեորգի Հարությունյան
ՀրատարակիչՀԱՀԳԲ Flag of Canada.svg Կանադա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան

Ազատ Հայք, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի համակիր Հյուսիսային Ամերիկայի Հայկական ժողովրդային շարժման պաշտոնաթերթ։ Հրատարակվել է Կանադայում։ Մինչև 1987 թ.–ը լույս է տեսել «Ազատ Հայք» անունով, իսկ 1987 թ.–ից հետո՝ «Հայաստան—Ազատ Հայք»։ Թերթը երկլեզու է եղել՝ հայերեն և անգլերեն, չափսերը՝ 21.5 x 28 սմ, շարադրանքը մեքենագրված, տպագրությունը՝ օֆսեթ եղանակով։ Խմբագրի պաշտոնը զբաղեցրել է Գեորգի Հարությունյանը, որի ձերբակալությունից հետո թերթի տպագրությունը դադարեցվել է։ Տպագրել է խմբագրականներ, ՀԱՀԳԲ–ի և ՀԺՇ–ի հաղորդագրություններ, տեղեկություններ հայ քաղաքական բանտարկյալների, Թուրքիայի, քրդական շարժման և այլնի մասին[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիմիր Պողոսյան․ «Չմոռանանք», Երևան 2006 թ․։