Ազատարար զինվորի հուշարձան (Տրեպտովի զբոսայգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատարար զինվորի հուշարձան
տեսակհուշահամալիր, զինվորական գերեզմանատուն, մոնումենտալ հուշարձան և Soviet war cemeteries in Germany?
քանդակագործԵվգենի Վուչետիչ
տարիմայիսի 8, 1949
ժանրհանրային արվեստ
գտնվելու վայրAlt-Treptow?
քաղաքՏրեպտով Քյոպենիկ և Բեռլին
 Soviet War Memorial (Treptower Park) Վիքիպահեստում


«Ազատարար զինվորի հուշարձան», հուշակոթող, որը գտնվում է Բեռլինի Տրեպտովի զբոսայգում, երեք խորհրդային զինվորական հուշարձաններից մեկն է՝ Պանկովի խորհրդային զինվորական հուշարձանի և Տիրգարտենի խորհրդային պատերազմին նվիրված հուշարձանի հետ միասին։ Քանդակի քանդակագործը եղել է Եվգենի Վուչետիչը, ճարտարապետը՝ Յակով Բելապոլսկին, նկարիչ՝ Անատոլի Գորպենկոն, ինժեները ՝ Սարրա Վալերիուսը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1949 թվականի մայիսի 8-ին, բարձրությունը 12 մետր է, քաշը՝ 70 տոննա։ Համարվում է Հայրենական մեծ պատերազմի, երկրորդ աշխարհամարտի խորհրդային ժողովրդի հաղթանակի և եվրոպական ժողովրդի նացիզմից ազատվելու խորհրդանիշ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի կենտրոնում խորհրդային զինվորի բրոնզե մարմինն է՝ կանգնեցված սվաստիկայի բեկորների վրա։ Մի ձեռքով դեպի ներքև իջնող սուրն է բռնած, մյուս ձեռքով՝ իր կողմից փրկված գերմանացի աղջնակին։

Քանդակի համար նախատիպ կարող էին հանդիսանալ Կեմերովի մարզի, Տիսուլի տարածաշրջանի Վոզնեսենկ գյուղի բնակիչ Նիկոլայ Մասալովը, որը 1945 թվականի ապրիլի 30-ին Բեռլինի գրավվման մարտերի ընթացքում փրկել էր գերմանացի աղջկան և Մինսկի մարզում ծնված ավագ սերժանտ Տրիֆոն Լուկյանովիչը, որը նույնպես քաղաքի գրավման մարտերի ժամանակ աղջկա էր փրկել և զոհվել 1945 թվականի ապրիլի 29-ին։ Քանդակի էսքիզում զինվորը ձեռքին եղել է ինքնաձիգ, բայց Ստալինի առաջարկով ճարտարապետ Վուչետիչը փոխել է սրի[1]։ Հայտնի է նաև աղջկա անունը, որը հանդիսացել է քանդակի բնորդուհին․ երեքամյա Սվետլանա Կոտիկովան, որը Բեռլինի խորհրդային ճակատամասի պարետ՝ գեներալ- մայոր Ալեքսանդր Կոտիկովի դուստրն է[2]։ Հետագայում Կոտիկովան դարձել է դերասանուհի։ Նրա ամենահայտնի դերը եղել է «Օհ, այդ Նաստյան» (1971) ֆիլմում, որտեղ Սվետլանան խաղացել է ուսուցչուհի Մարյանա Բորիսովնայի դերը[3]։

Պատվանդան և հուշասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրված է ազատ տարածությունում գտնվող բլրի վրա, դեպի պատվանդան են տանում աստիճաններ։ Պատվանդանի ներսում գտնվում է մեծ կլոր սրահ։ Սրահի պատերը զարդարված են մոզայիկ պաննոյով՝ նկարիչ՝ Ա․Ա․Գորպենկո։ Այդ պաննոյում պատկերված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ նաև Կովկասի և Միջին Ասիայի ազգերից, որոնք ծաղկեպսակներ են դնում խորհրդային զինվորների շիրմաքարերին։ Նրանց գլխավերևում ռուսերեն և գերմաներեն գրված է․ «Այժմ բոլորը պետք է ընդունեն, որ խորհրդային ժողովուրդը իր անձնազոհ պայքարով փրկեց Եվրոպայի քաղաքակրթությունը ֆաշիստական զավթիչներից։ Դրանում մեծ դեր է ունեցել խորհրդայի ժողովրդի մատուցած ծառայությունը մարդկության պատմությանը» (մեջբերում՝ Ստալինի զեկուցումից՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 27-րդ ամյակին)[4]։

Սրահի կենտրոնում տեղադրված է խորանարդաձև սև պատվանդան, որի վրա կանգանած է ոսկեգույն զարդարված արկղիկ, որի մեջ գիրք է՝ այծի կարմիր կաշուց։ Գրքում գրված են Բեռլինը գրաված հերոսների անունները, որոնք թաղված են եղբայրական գերեզմանում։ Սրահի գլխամասը զարդարում է 2,5 տրամագծով սուտակից և հախճապակե ջահը։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեպտովյան զբոսայգու հուշահամալիրի նախագիծը շահել է մրցույթում, որին ներկայացվել է 33 նախագիծ։ Հաղթել են Վուչետիչի և Բելոպոլսկու ներկայացրած նախագծերը։ Շինարարական աշխատանքների ղեկավարությունը ստանձնել էր խորհրդային բանակի «27-րդ պաշտպանական կառույցների ղեկավարությունը»։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են 1200 գերմանացի բանվոր, նաև գերմանական շինարարական կազմակերպություններ։ Զինվորի 70 տոննանոց քանդակը պատրաստվել է 1949 թվականի գարնանը՝ Լենինգրադի «Մոմումենտսկուլպտուր» գործարանում։ Քանդակը բաղկացած է եղել 6 առանձին մասերից, որոնք պատրաստվելուց հետո ուղարկվել են Բեռլին։ Աշխատանքներն ավարտվել են 1949 թվականի մայիսին։ Նույն թվականի մայիսի 8-ին Բեռլինի խորհրդային պարետ, գեներալ մայոր Ա․Գ․ Կոտիկովի կողմից տեղի է ունեցել հուշահամալիրի հանդիսավոր բացումը։ 1949 թվականի սեպտեմբերին հուշահամալիրի պահպանությունը տրվել է Մեծ Բեռլինի մագիստրատուրայի խորհրդային զինվորական հրամանատարությանը։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի աշնանը քանդակը վերցրվել է իր տեղից և ուղարկվել ռեստավրացիայի։ 2004 թվականի մայիսի 2-ին քանդակը նորից տեղադրվել է իր նախկին տեղում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соловьев Б., Суходеев В. Полководец Сталин. — М.: Эксмо, 2003. — 320 с.
  2. Черницына М. Монумент истины. // Московский Комсомолец : газета. — 2009. — № 25050 от 8 мая.
  3. «Монумент истины» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Сталин И.В. Доклад на торжественном заседании Московского Совета депутатов трудящихся с партийными и общественными организациями города Москвы 6 ноября 1944 года». grachev62.narod.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատարար զինվորի հուշարձան (Տրեպտովի զբոսայգի)» հոդվածին։