Jump to content

Ադրբեջանի պետական գյուղատնտեսական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի պետական գյուղատնտեսական թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու[1]
Հիմնադրվել է1924
Կայքkendteserrufatimuzeyi.az/index.php/ru/
Քարտեզ
Քարտեզ

Ադրբեջանի պետական գյուղատնտեսական թանգարան (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Kənd Təsərrüfatı Muzeyi), Գյուղատնտեսական թանգարան, որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում։ Ադրբեջանի պետական գյուղատնտեսական թանգարանը ստեղծվել է 1924 թվականին։ Թանգարանը հարուստ է Ադրբեջանում գյուղատնտեսության պատմությունն արտացոլող ցուցանմուշներով։ Թանգարանը Ադրբեջանի գյուղատնտեսության մեջ օգտագործվող գործիքների, գյուղատնտեսության զարգացման պատմության, աշխատանքի հերոսների մասին է, ովքեր դեր են ունեցել Ադրբեջանի տնտեսության զարգացման մեջ[2][3]։

Թանգարանը հիմնադրվել է 1924 թվականին՝ Հանրապետության կառավարության և Հողային կոմիսարիատի նախաձեռնությամբ։ Սկզբնապես թանգարանը կազմակերպվել է որպես գյուղատնտեսական և արդյունաբերական առևտրի ցուցահանդես։ Հետագայում, երբ այստեղ ցուցադրվող ցուցանմուշների թիվն ավելացավ, ցուցահանդեսը սկսել է գործել որպես թանգարան։

Թանգարանն արտացոլում է Ադրբեջանի գյուղատնտեսության պատմությունն ու ներկա վիճակը։ Այստեղ ցուցադրվում են Գոբուստան արգելոցի նմուշը, Մետաքսի ճանապարհի քարտեզը, Ադրբեջանի տարբեր շրջաններում տարբեր ժամանակներում օգտագործված գյուղատնտեսական գործիքները, XVIII-XIX դարերին պատկանող մարդկանց տնտեսական կյանքը արտացոլող ցուցանմուշներ։

Թանգարանում պահվում են ավելի քան 15,000 հետաքրքիր ցուցանմուշներ, որոնք արտացոլում են Ադրբեջանի գյուղատնտեսությունն ու գյուղական բնակչության աշխատանքային ու կենցաղային պայմանները։ Թանգարանն ունի 5640 լուսանկար, 260 կենցաղային և ազգագրական, 37 նկարի, 35 կիրառական արվեստի օրինակ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]