Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ
Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Բաքու |
Վայր | Բաքու |
Հիմնադրվել է | 1972 |
Կայք | azgallery.az(ադրբ.)(անգլ.)(ռուս.) |
Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ կազմակերպություն, որը պահպանում և վերականգնում է Ադրբեջանի մշակութային ժառանգությունը[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահը ստեղծվել է 1972 թվականին Ադրբեջանի ԽՍՀ մշակույթի նախարարության կողմից՝ Ադրբեջանի պետական ցուցասրահի հիմքի վրա, որը գործում էր 1960 թվականից։ Ադրբեջանում և արտերկրում անցկացվող ցուցահանդեսների մեծ մասը հիմնականում Պետական պատկերասրահի ֆոնդում պահվող աշխատանքներ են։ Պատկերասրահի ֆոնդը պահպանում է ավելի քան 14,000 գրաֆիկական, քանդակային, դեկորատիվ-կիրառական գործեր և ժամանակակից արվեստի օրինակներ։
Պատկերասրահի հետազոտողների կողմից իրականացվում են նկարների ցուցահանդեսներ, մրցույթներ, նկարների գիտական հետազոտություններ և նկարիչների մասին տեղեկատվության հավաքագրում։ Պատկերասրահի աշխատակիցները կազմակերպում են երիտասարդ նկարիչների ցուցահանդեսներ հանրապետության տարբեր մարզերում։
Պատկերասրահը պահպանում և վերականգնում է Ադրբեջանի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանում և արտերկրում անցկացվող ցուցահանդեսների ճնշող մեծամասնությունը հիմնականում Ադրբեջանի պետական արվեստի պատկերասրահի ֆոնդում պահվող աշխատանքներ են։