Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ
Տեսակթանգարան
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու
ՎայրԲաքու
Հիմնադրվել է1972
Կայքazgallery.az(ադրբ.)(անգլ.)(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ կազմակերպություն, որը պահպանում և վերականգնում է Ադրբեջանի մշակութային ժառանգությունը[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահը ստեղծվել է 1972 թվականին Ադրբեջանի ԽՍՀ մշակույթի նախարարության կողմից՝ Ադրբեջանի պետական ցուցասրահի հիմքի վրա, որը գործում էր 1960 թվականից։ Ադրբեջանում և արտերկրում անցկացվող ցուցահանդեսների մեծ մասը հիմնականում Պետական պատկերասրահի ֆոնդում պահվող աշխատանքներ են։ Պատկերասրահի ֆոնդը պահպանում է ավելի քան 14,000 գրաֆիկական, քանդակային, դեկորատիվ-կիրառական գործեր և ժամանակակից արվեստի օրինակներ։

Պատկերասրահի հետազոտողների կողմից իրականացվում են նկարների ցուցահանդեսներ, մրցույթներ, նկարների գիտական հետազոտություններ և նկարիչների մասին տեղեկատվության հավաքագրում։ Պատկերասրահի աշխատակիցները կազմակերպում են երիտասարդ նկարիչների ցուցահանդեսներ հանրապետության տարբեր մարզերում։

Պատկերասրահը պահպանում և վերականգնում է Ադրբեջանի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանում և արտերկրում անցկացվող ցուցահանդեսների ճնշող մեծամասնությունը հիմնականում Ադրբեջանի պետական արվեստի պատկերասրահի ֆոնդում պահվող աշխատանքներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]