Քննարկում:Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանում[խմբագրել կոդը]

Հարգելի Natella.M, կարծում եմ անվանումը պետք է լինի «Ադրբեջանի արվեստի պետական պատկերասրահ», քանի որ պատկերասրահն է պետական և ոչ թե արվեստը։ Ի՞նչ կասեք։--Ավետիսյան91 (քննարկում) 09:39, 9 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91, քանի որ այս լեզուն ձեր մայրենի լեզուն է, դուք գիտեք ճիշտ ուղղագրություն:--Natella.M (քննարկում) 12:19, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Շատ բարի։ Քիչ հետո կկատարեմ անվանափոխում։ Ձեզ նշելի էի որպես հոդվածը ստեղծած մասնակցի, որպեսզի առարկությունների դեպքում այն հայտնելու հնարավորություն ունենաք։ Շնորհակալություն։--Ավետիսյան91 (քննարկում) 12:22, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, շնորհակալություն: Կարո՞ղ եմ ձեզ ինչ-որ բան հարցնել հայոց լեզվի մասին:--Natella.M (քննարկում) 12:30, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Իհարկե--Ավետիսյան91 (քննարկում) 12:33, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: Կա՞ հատուկ կանոն հայերենում, երբ պետք է «արեն» և «երեն» ածանցներ օգտագործել:--Natella.M (քննարկում) 12:35, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Ես նման հատուկ կանոն չգիտեմ։ Միգուցե այլ մասնակիցներ իմանան և գրեն այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 12:46, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: Ուզում եմ իմանալ, որ ինչու՞ հունարեն, ինչու հայերեն: Ինչո՞ւ չի գրվում հուներեն:--Natella.M (քննարկում) 12:52, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Չէ, կոնկրետ կանոն չկա։ Պատմականորեն ձևավորված բառեր են։ Կան հայագետների ուսումնասիրություններ, որ ածանցի հնագույն ձևը «-արէն»-ն է, որը ներկայացված է մատենագրության հնագույն փուլերից սկսած (Աստվածաշունչ, Եզնիկ, Խորենացի, Փարպեցի, Եւսեբիոս Կեսարացի, Եփրեմ...)։ «-երենը» նորագոյացություն է, որն աստիճանաբար տարածվել, հակադրվել է «արէն»-ին, վերջինիս դուրս թողնելով գործածությունից։ Իսկ «-երէն» տարբերակով օրինակները հիմնականում երկրորդային պատճառներ ունեն: Հնարավոր աղբյուրներից մեկը կարող է եղած լինել «-ի» ձայանավորով վերջացող բառերում կատարված «-ի+արէն > -երէն» հնչյունական զարգացումը (ի+ա=ե)։ Օրինակ Աստվածաշնչում կա «եբրայեցերէն» և «եբրայեցի» ձևերը (եբրայեցի + արէն = եբրայեցերէն)։ Հեշտ լինելու համար Դուք կարող եք ուղղակի հիշել «հունարեն» և «չինարեն» տարբերակների գրությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 13:24, 9 Մարտի 2021 (UTC)[reply]
Ավետիսյան91, շնորհակալություն այսպիսի լիարժեք պատասխանի համար: Ես լրիվ հասկացա:--Natella.M (քննարկում) 07:18, 10 Մարտի 2021 (UTC)[reply]