Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտ
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Բաքու |
Վայր | Ադրբեջան |
Հիմնադրվել է | 1986 |
Կայք | manuscript.az |
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտ (ադրբ.՝ Azərbaycan Milli Elmlər Akademiyasının Əlyazmalar İnstitutu), գիտությունների կենտրոն Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, զբաղվում է հետազոտական, արխիվային և գրադարանային գործունեությամբ։ Հավաքում, համակարգում, պաշտպանում, ուսումնասիրում, թարգմանում և հրատարակում է միջնադարյան ձեռագրեր։ Ներկայումս ինստիտուտի հավաքածուն ունի շուրջ 40,000 փաստաթուղթ, այդ թվում ՝ 11,000 ձեռագիր ադրբեջաներեն, թուրքերեն, ուզբեկերեն, պարսկերեն և արաբերեն[1][2]։
Այս տեքստերը պարունակում են տեղեկություններ միջնադարյան բժշկության, աստղագիտության, մաթեմատիկայի, պոեզիայի, փիլիսոփայության, իրավունքի, պատմության և աշխարհագրության մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի ԳԱԱ Մոհամմադ Ֆուզուլիի անվան ձեռագրերի ինստիտուտը հիմնադրվել է 1950 թվականին Նիզամիի անվան գրականության ինստիտուտի ձեռագրերի բաժանմունքի հիման վրա ՝ որպես միջնադարյան արևելքի գրավոր հուշարձանների հավաքագրման, համակարգման, պաշտպանության և հրատարակման միասնական կենտրոն։ Հիմնադրամի հիման վրա 1986 թվականին ստեղծվել է ձեռագրերի ինստիտուտ։ 1996 թվականի սեպտեմբերի 13-ին ինստիտուտը կոչվել է Մոհամադ Ֆուզուլիի անունով[3]։
Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մոհամմադ Ֆուզուլիի անվան ձեռագրերի ինստիտուտը Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանում հիմնադրված Իսլամական Ձեռագրերի միջազգային ասոցիացիայի անդամ է։
Ներկայումս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոհամմադ Ֆուզուլիի անվան ձեռագրերի ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումները հետևյալն են.
Հետազոտական բաժիններ.
- Թուրքերեն ձեռագրերի հետազոտությունների բաժին
- Արաբերեն ձեռագրերի հետազոտությունների բաժին
- Պարսկերեն ձեռագրերի հետազոտությունների բաժին
- Անձնական արխիվների հետազոտման բաժին
- Գրադարանագիտության և մատենագիտության բաժին
- Գրադարանային և գիտական տեղեկատվության բաժին
- Միջազգային հարաբերությունների բաժին
- Էլեկտրոնային ռեսուրսների բաժին
- Գիտական ֆոնդերի բաժին
Հետազոտական լաբորատորիա.
- Ձեռագրերի հիգիենայի և վերականգնման բաժին
Վարչական բաժիններ.
- Կրթության բաժին
- Հասարակայնության հետ կապերի բաժին
- Հաշվապահական հաշվառման բաժին
- Աշխատակազմի բաժին
- Գլխավոր վարչություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каграманов Дж. В. Из сокровищницы рукописей Азербайджана. — Б.: Элм, 1983
- Adilov M. Azərbaycan paleoqrafiyası. — Б.: Elm, 2009. — С. 85-86. — 224