Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարություն
Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարություն | |
---|---|
Տեսակ | մշակույթի նախարարություն |
Երկիր | Ադրբեջան |
Հիմնադրված | ապրիլի 18, 1953 |
Իրավ. կարգավիճակ | նախարարություն |
Նպատակներ | Հուշարձանների պահպանություն մշակույթի զարգացում |
Գլխադասային գրասենյակ | Ադրբեջան, Բաքու, Ու. Հաջիբեկով 84 փողոց, Կառավարական տուն |
Տարածաշրջան | Ադրբեջան |
նախարար | Աբուլֆաս Կարաև |
նախարարի տեղակալ | Վագիֆ Ալիև |
նախարարի տեղակալ | Ռաֆիկ Բայրամով |
նախարարի տեղակալ | Սևդա Մամեդալիևա |
Վերադաս կազմակերպություն | Ադրբեջանի Հանրապետություն |
Կայք | culture.gov.az(ադրբ.)(անգլ.)(ռուս.) |
Նախկին անվանում(ներ) | Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարություն Ադրբեջանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարություն |
Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Mədəniyyət Nazirliyi) ԱՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը, ըստ ԱՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի, պետք է մշակի և իրականացնի մշակույթի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը[1]։ ԱՀ Կառավարությունը կազմված է մի շարք նախարարություններից, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության Մշակույթի նախարարությունից, և վարչություններից, բաժիններից ու ստորաբաժանումներից։ ԱՀ Մշակույթի նախարարության կանոնադրությունը ընդունված է ԱՀ նախագահի 2006 թ.-ի հունվարի 30-ի N 359-Ն որոշմամբ[2]։
Կառուցվածքն ու գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը իրեն ենթակա ստորաբաժանումների միջոցով պարտավոր է նպաստել մշակութային ժառանգության ստեղծմանը, պահպանությանը, պաշտպանությանը, ուսումնասիրությանը, օգտագործմանը, հանրահռչակմանն ու ծառայությունների մատուցմանը, մշակույթի զարգացմանը, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների եւ նոր գաղափարների ներդրմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման եւ զարգացման համար պայմաններ ստեղծելուն, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ազատ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար պայմաններ ստեղծելուն, միջազգային նորմերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գտնվող ազգային մշակութային արժեքների պահպանությանը[3]։
Այս բոլոր գործառույթները իրականացնելու համար Ադրբեջանի Հանրապետության Մշակույթի նախարարությանը ԱՀ պետական բյուջեից և արտաբյուջետային ֆոնդերից, ինչպես նաև տարբեր տեսակի նվիրատվություններից տրամադրվում է դրամական հոսքեր, որով էլ ձևավորվում է նախարարության բյուջեն։ Այն պետք է ծախսվի բացառապես նախարարության խնդիրները իրագործելու համար։
Ներկայումս նախարարության ղեկավարն է նախարար Աբուլֆաս Կարաևը, ով պաշտոնը ստանձնել է 2018 թ.-ի ապրիլի 20-ին[4]։ Նրա տեղակալներն են Վակիֆ Ալիևը, Ռաֆիկ Բայրամովը, Սեվդա Մամեդալիևան։
Ադրբեջանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը ներառում է մի շարք վարչություններ և բաժիններ, ինչպես նաև մեկ պետական ծառայություն՝
- Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերարտադրման ծառայություն (ղեկավար՝ Զաքիր Սուլթանով)[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ
- ↑ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը
- ↑ «e-qanun.az». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վերացվել է:
- ↑ Մշակութային ժառանգության պահպանության, զարգացումի և վերարտադրումի ծառայության պաշտոնական կայքէջ