Ադրբեջանական գրականություն
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Ադրբեջանական գրականություն (ադրբ.՝ Azərbaycan ədəbiyyatı), ադրբեջաներենով գրված աշխատությունների ամբողջություն։ Ադրբեջաներենը Ադրբեջանական Հանրապետության պետական լեզուն, ինչպես նաև տարածված է Իրանի հյուսիսարևմտյան մասում, Վրաստանում, Թուրքիայում և Ռուսաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջաներենով գրականության ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջաներենը պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի օղուզական ենթախմբին։ Այդ լեզվի կազմավորման ընթացքը սկսել է 11-12-րդ դարերից[1], երբ Միջին Ասիայից Կովկաս եկան առաջին թյուրքախոս ցեղերը։ Սկսած այդ ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը այդ թյուրքախոս ցեղերին անվանում էին «կովկասյան թաթարներ», իսկ իրանք իրենց անվանում նաև ուղղակի «մուսուլմաններ», լեզուն էլ՝ «թաթարերեն»։ Այդպիսով մինչև 20-րդ դարի սկիզբը այդպես կոչված «ադրբեջանական գրականություն» գոյություն չի ունեցել, այլ եղել է ներկայիս ադրբեջանցիների նախնիների՝ կովկասյան թաթարների թյուրքական գրականությունը, որը հետագայում, խորհրդային տարիներին, սկսեցին անվանել «ադրբեջանական», ժողովրդին՝ «ադրբեջանցիներ», իսկ երկրին՝ «Ադրբեջան»։ Համաձայն Սովետական Մեծ Հանրագիտարանի, գրական ադրբեջաներենը սկսվել է կազմավորվել 11-րդ դարում, սակայն Ն.Գ. Վոլկովան, իր հերթին, նշում է, որ գրական լեզուն սկսվել է կազմավորվել 13-րդ դարից[2], սակայն գրային ադրբեջաներեն գրականությունը առաջացել է 14-15-րդ դարում[3][4]։
Օղուզական ցեղերի գրային վեպերգական հուշարձան է հանդիսանում Միջին Ասիայում ստեղծված Դեդե Կուրկուդ հերոսական էպոսը, որը վերջանականապես կազմավորվում է ներկայիս Ադրբեջանի տարածքում, որտեղ որ օղուզները սկսում են ավելի կոմպակտ ապրել[5]։ 11-րդ դարից կազմավորվող էպոսը համընդհանուր տեքստը ձևավորվել է միայն 15-րդ դարում[1][6]։
13-րդ դարի մոնղոլական ներխուժման հետ ուժեղանում է դեռ նախկին ժամանակաշրջանում սկսված ներկայիս Ադրբեջանի տարածք թյուրքայնականացման գործընթացը։ 15-րդ դարի վերջում դա բերում է ադրբեջանական ժողովրդի կազմավորմանը[7]։ Գրային, դասական ադրբեջանական գրականությունը սկիզբ է առել մոնղոլական ներխուժումից հետո և սկսել զարգանալ միայն 16-րդ դարի այն պահից, երբ Սեֆե հարստությունը սկսում է իշխել Պարսկաստանում[1][5]։ Ադրբեջանական գրականությունը զարգանում էր պարսկական գրականության ուժեղ ազդեցության տակ, և ադրբեջանա-թյուրքերենով գրող հեղինակները, որպես կանոն, երկլեզվանի էին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չինգիս Հուսեյնով. 1920-1980 թթ. ադրբեջանական գրականությունը(ռուս.)
- «Գրական Ադրբեջան» պարբերականը(անգլ.)
- «Կրուգոսվետ» հանրագիտարան. ադրբեջանական գրականությունը Արխիվացված 2008-12-23 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 H. Javadi, K. Burill. «Azeri Literature in Iran». AZERBAIJAN x. Azeri Literature (անգլերեն). Encyclopaedia Iranica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Ն.Գ. Վոլկովա (Նատալիա Գեորգիի Վոլկովա, առաջատար խորհրդային կովկասագետ-ազգագետներից մեկը, Կովկասի ժողվուրդների էթնիկական պատմության ճանաչված և ընդունված մասնագետ, Կովկասի ազգային կազմի բազմաթիվ հետազոտությունների հեղինակ) Кавказский Этнографический Сборник, Статья: Этнические процессы в Закавказье в XIX-ХХвв. — IV. — СССР, Институт Этнографии им. М.Маклая, АН СССР, Москва: Наука, 1969. — 199 с. — 1700 экз.
Գրական ադրբեջաներենը լույս է տեսել օղուզական և ղփչաղական ցեղական լեզուների հիման վրա, սակայն կրել է մեծ արաբական և պարսկական ազդեցություն։ Գրական ադրբեջաներենի բառապաշարի արաբա-պարսկական հարստացումը հեռացրել է նրա ժողովրդի խոսակցական լեզվից։ Գրական ադրբեջաներենի պատմություն սկսվում է մոտավորապես 13--րդ դարում, սակայն դեռ 14-16-րդ դարերում աշխատությունների գրվում էին հիմնականում պարսկերենով։ 16-17-րդ դարերում սկսվում է գրական լեզվի և խոսակցականի մոտեցումը մերձեցումը, ինչը տեղի է ունենում Մուհամեդ Ֆիզուլիի, Գովսի Թավրիզիի և այլոց աշխատություններում։18-րդ դարի բանաստեղծ Վագիֆի աշխատություններում խոսակցականի և գրական լեզվի մերձացման տենդենցը ավելի վառ է արտահայտվում։ Այդպիսով, երկար ժամանակ տարածաշրջանի թյուրքախոս ցեղերի մոտ գոյություն է ունեցել երկու գրական լեզու. թյուրքական (հետագայում՝ ադրբեջանական) հիմքի վրա և թյուրքական տարրեր պարոնակող արաբա-պարսկական։ Առաջինը կիրառվում էր հիմնականում աշուղների բանաստեղծություններում, երկրորդը՝ իրավաբանական գրականությունում, պատմակնա աշխատություններու մև այլն։ 20-րդ դարի 70-80-ակններում ավարտվում է գրական ադրբեջաներենի կազմավորումը, որը ազատվում է բազմաթիվ արաբական բառերից, արմատներից, որոշ բարդ արաբա-պարսկական կառուցվածքներից և այդպիսով մոտենում է խոսակցական ադրբեջաներենին։ Այդ գործընթացի զարգացման մեջ մեծ դեր է խաղացել Միրզա Ֆաթալի Ախունդովի, Հասան-բեկ Զարդաբիի և այլոց ստեղծագործությունը։
- ↑ «Azeri Literature in Iran». Iranica. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ История Востока. В 6 т. Т. 2. Восток в средние века. М., «Восточная литература», 2002.:
Խոսելով ադրբեջանական մշակույթի 14-15-րդ դարերում առաջացման մասին, հարկ է նշել առաջին հերթին գրականությունը և մշակույթի այլ մասերը, որոնք կապված են լեզվի հետ։
- ↑ 5,0 5,1 ««Китаби деде Коркуд»» (ռուսերեն). БСЭ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Книга Деда Коркута. В. Жирмунский, А. Кононов
- ↑ История Востока. В 6 т. Т. 2. Восток в средние века. Глава V. — М.: «Восточная литература», 2002. — ISBN 5-02-017711-3