Ադվենտիցիա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ադվենտիցիա (լատին․՝ adventitia, adventicius-արտաքին), օրգանի արտաքին թաղանթ, որը հիմնականում ձևավորված է ֆիբրոզային շարակցական հյուսվածքից։
Ադվենտիցիա են անվանում ՝
- պերիոստի արտաքին շերտը
- անոթների արտաքին շերտը
- մարդու մեզոթելերով չպատված օրգանների խոռոչների արտաքին շարակցական շերտը (ըմպան, կերակրափողի մեծ մասը, տասներկումատնյա աղիքի որոշ հատվածներ և այլն)
Զարկերակների ու երակների ադվենտիցիաներով են անցնում արյունատար անոթները, սնուցող պատերը- անոթների անոթները (լատին․՝ vasa vasorum)։ Զարկերակիկների և երակների ադվենտիցիաները համեմատաբար ավելի հաստ են քան զարկերակների ադվենտիցիաները։ Որոշ հեղինակներ ադվենտիցիան անվանում են շարակցական բջիջներ, որոնք շրջապատում են մազանոթներին։
|