Ադուայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադուայի ճակատամարտ
Առաջին իտալա-եթովպիական պատերազմ
Թվական 1896, մարտի 1
Վայր Եթովպիական քաղաք Ադուայի մոտ
Արդյունք Եթովպիական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Իտալիա Իտալիա Եթովպիա Եթովպիա
Հրամանատարներ
գեներալ Օրեստա Բարատերի կայսր Մենելիկ II
Կողմերի ուժեր
17 700 զինվորներ
56 գործիքներ
73 000 - 100 000 զինվերներ
42 գործիքներ
Կորուստներ
15 000 солдат:

11 000 զոհվածներ և վիրավորներ, 3500 գերեվարվածներ[1]

10 000 զինվորներ։

4000 մահացածներ, 6000 վիրավորներ[1]

Ադուայի ճակատամարտ (իտալ.՝ Battaglia di Adua), 1895—1896 թվականների Իտալա-եթովպիական պատերազմի վճռորոշ ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1896 թվականի մարտի 1-ին եթովպիական Ադուա քաղաքի մոտ։

Երկու կողմերի հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական մասնաշենքերից մեկում գեներալ Օրեստա Բարատերիի գլխավորությամբ գիշերում էին ավելի քան 20 հազար մարդ, մինայն թե նրանց մի մասը կազմում էին բնիկները։ 1896 թվականի փետրվարի 28-ին, Իտալիայի վարչապետ Ֆրանչեսկո Կրիսպին ուղարկում է Բարատերին և իր զորքին մարտի ջան, խիստ պահանջելով վճռական հարձակում և պարտություն թշնամուն[2]։

Եթովպիական զորքի ընդհանուր թիվը 80 հազար էր[2], կարող է պատահել նաև մոտ 90 հազար մարդ, բայց այդ թվում 80 հազարը հետևազոր էր, իսկ 8.6 հազարը՝ հեծելազոր։ Այս ճակատամարտին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից։ Վերապատրաստման, սպառազինության և վերազինման առումներով, եթովպիական ֆեոդալական բանակը զգալիորեն զիջում էր իտալական բանակին նրանով, որ նրանք կռվում էին կայծքարե հին հրացաններով և նետերով։

Մենելիկա կայսեր օգտին կռվում էին նաև ռուս ռազմական Նիկոլայ Ստեպանովիչի խմբերից[3][4]։

Ճակատամարտի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական զորքը բաժանված էր երեք շարասյուների[5]։

Հետախուզման ակտիվ գործունեության արդյունքում, եթովպիական բանակի հրամանտարությունը բացահայտեց իտալական զորքերի տեղը և ուղությունները, որը թույլ տվեց ուղղել կետնրոնացված ուժերը գեներալ Ալբերտինոյի շարասյան դեմ։ Արդյունքում, գեներալ Ալբերտինոյի հրամատարությամբ առաջին շարասյունը, որը առաջինն էր հարձակվել եթովպիկական զորքերի վրա, շրջապատվեց և ջախջախվեց[6]։

Երկրորդ շարասյունը, գեներալ Ջորջ Արիմոնդիի գլխավորությամբ, որը ակտիվ էր Մենելիկո II-ի 30 հազարոց բանակի դեմ մղած իր ճակատամարտով, նույնպես ջախջախվեց։ Այդ ճակատամարտի հատվածում գործում էին նաև Մենգեշի ցեղի «վագրե» զորքերը։

Ավելի կատաղի պայքար է տեղի ունեցել գեներալ Վիտորիո Դաբորմիդի մասնակցությամբ ռազմաճակատում, որտեղ գրոհել էր Մեկոնինա ցեղի 30 հազարանոց զորքը։ 10-ժամյա պայքարից ընթացքում, իտալական զորքը շրջապատված էր եղել, որի արդյունքում գեներալ Դաբորմիդան զոհվեց։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական զորքերը կորցրեցին 11 հազար սպանված և վիրավոր մարդկանց և մինչև 4 հազար մարդ գերևարվեցին։ Եթովպիական զորքը սկսեց օգտագերծել հրետանային զենքեր, մեծ քանակությամբ այլ զենքեր և այլ ռազմական տեխնիկա[6]։ Մահացածների շարքում կային 2 գենարալ և 250 սպա[7]։

Ճակատամարտից հետո, երբ իտալական զորքերը ստիպված նահանջում էին, նրանք կրեցին լրացուցիչ կորրուստներ, որի արդյունքում հարձակումները համալրել են նաև տեղի բնակչությանը[2]։ Ընդհանուր առմամբ, իտալական զորքերի դիրքից՝ Ադդի-Կեյիհում, պատերազմը լքեցին 56 սպաներ և 2500 զինվորականներ և ևս 8000-ը դուրս եկան Ասմերու[8]։ Հետագայում, իտալական զորքերը ուղևորվում են պաշտպանական Գուրայի գիծ՝ Սեգենեյտի, նախկինում գրավված քաղաքներում բնակվելու համար[7]։

Եթովպիական զորքի կորուստը կազմում է 5 հազար մահածացներ, իսկ 6-ից 10-ը հազարը՝ վիրավորներ են[6]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական զորքերի պարտությունը տվյալ ճակատամարտում վերջ դրեց Իտալա-եթովպիական պատերազմներին[2]։

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպիական պատկեր Ադուայի ճակատամարտի համար
  • ֆիլմ «Adwa — An African Victory» (Եթովպիա, 1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Իտալա-եթովպիական պատերազմներ // Աֆրիկա. Энциклопедический справочник (в 2-х тт). том 1. Մոսկվա., "Սովետական հանրագիտարան", 1986. էջ.593
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Baratieri advanced the Adowa with 20 000 men against an army four times that size»
    Adowa, Battle of // The New Encyclopedia Britannica. 15th edition. Micropedia. Vol.1. Chicago, 1994. p.106
  3. К. В. Виноградова. Участие есаула Кубанского казачьего войска Н. С. Леонтьева в событиях итало-эфиопской войны Արխիվացված 2014-10-28 Wayback Machine
  4. Н. Бичехвост. Казаки у императора Менелика Второго Արխիվացված 2015-07-16 Wayback Machine // литературный журнал «Творческая Россия», 02.08.2011
  5. Tsegaye Tegenu, The Logistic Base and Military Strategy of the Ethiopian Army: the Campaign and Battle of Adwa, September 1895-February 1896
  6. 6,0 6,1 6,2 Итало-эфиопская война 1895—1896 // Советская военная энциклопедия (в 8 тт.) / ред. Н. В. Огарков. том 3, М., Воениздат, 1977. стр.651-652
  7. 7,0 7,1 Г. В. Цыпкин, В. С. Ягья. История Эфиопии в новое и новейшее время. М., «Наука», 1989. стр.109
  8. Г. В. Цыпкин. Эфиопия в антиколониальных войнах. М., «Наука», 1988. стр.190

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Орлов Н. А. Итальянцы в Абиссинии. 1870—1896. — СПб., 1897.
  • G.F.-H. Berkeley. The campaign of Adowa and the rise of Menelik. London, 1935.
  • В. Т. Попов. Разгром итальянцев под Адуа. М., 1938.
  • R. Battaglia. La primera guerra d’Africa. Torino, 1958.
  • А. Бартницкий, И. Мантель-Нечко. История Эфиопии (пер. с польск.). М., Прогресс, 1976.

Արտաքին հղմուներ[խմբագրել | խմբագրել կոդը]