Ադհեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ադհեզիա (լատ.՝ adhesio–կպչել), երկու տարասեռ նյութերի (պինդ կամ հեղուկ) իրար կպչելու երևույթը։ Ադհեզիա մակերևութային մոլեկուլների փոխազդեցությունների հետևանք է։ Պինդ մարմինների հպվող մակերեսների անհարթությունները փոքրացնում են Ադհեզիայի ուժը։ Հեղուկ և պինդ նյութերի Ադհեզիան սահմանային է, քանի որ հպումը տեղի է ունենում ամբողջ մակերևույթով, անկախ անհարթությունից։ Ադհեզիայի ցայտուն օրինակ են լաքապատումը, ներկումը, մետաղների գալվանապատումը (էլեկտրա–բյուրեղացում), զոդումը, եռակցումը և սոսնձումը, երբ հպման ամբողջ մակերեսով առաջանում է լրիվ կոնտակտ։ Ադհեզիայի մասնավոր դեպք է կոհեզիան (երբ հպվում են միատեսակ նյութեր)։ Եթե Ադհեզիայի ուժն ավելի մեծ է, քան հեղուկի ներսում գործող կոհեզիայի ուժը, ապա պինդ նյութերը թրջվում են հեղուկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png