Ադլի Մանսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադլի Մանսուր
արաբ․՝ عدلي منصور‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1945(1945-12-23) (75 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնսուննի իսլամ[1]
ԿրթությունԿահիրեի համալսարան (1970), Վարչական ազգային դպրոց (1977) և Faculty of Law Cairo University? (1970)
Մասնագիտությունմագիստրատ, դատավոր, քաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններPresident of Egypt?, Chief Justice of the Supreme Constitutional Court of Egypt?[2] և Supreme Constitutional Court of Egypt justice?
Պարգևներ և
մրցանակներ
Նեղոսի շքանշան
Ստորագրություն
Adly Mansour Signature.png
Adli Mansur Վիքիպահեստում

Ադլի Մանսուր, (արաբ․عدلي منصور‎, դեկտեմբերի 23, 1945)[3], Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար [4] 2013 թվականի հուլիսի 3-ից մինչև 2014 թվականի հունիսի 8-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադլի Մանսուրը ծնվել է 1945 թվականին։ 1967 թվականին նա ավարտել է Կահիրեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է նաև Ֆրանսիայի Ազգային հեղինակավոր կառավարման դպրոցում (1977թվական)։ Մանսուրը երկար ժամանակ աշխատել է որպես դատավոր կրոնական, քաղաքացիական և քրեական [5]։ «1992 թվականին Ադլի Մանսուրը դարձավ Եգիպտոսի Սահմանադրական դատարանի անդամ, եղել է ղեկավարի տեղակալ։ Մասնակցում էր 2012 թվականին կայացված նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, որի արդյունքում Մուհամմեդ Մուրսին եկավ իշխանության գլուխ։ Հուլիսի 1-ին Մուրսիի հրամանագրով նշանակվել է Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ։ Հուլիսի 3-ին Մուրսիի հեռացումից հետո պարզ դարձավ, որ Մանսուրը ժամանակավորապես ստանձնելու է պետության ղեկավարի պաշտոնը։ Նա ղեկավարելու է երկիրը, մինչև Եգիպտոսում արտահերթ ընտրություններ չլինեն։

Եգիպտոսի նախագահի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 4-ին երդում տվեց Եգիպտոսի ժամանակավոր նախագահի պաշտոնում։ Մանսուրի պարտականությունների մեջ մտնելու էր քաղաքական ճգնաժամից Եգիպտոսի դուրս բերման ռազմական «ճանապարհային քարտեզը», այդ թվում նաև ընդդիմադիրների կողմից առաջադրվող նոր սահմանադրության ու ժամանակավոր կառավարության ստեղծումը։

2013 թվականի հուլիսի 5-ին լուծարեց Եգիպտոսի խորհրդարանը և փոխեց Եգիպտոսի հետախուզության վարչության պետին։ Նա աշխատանքից հեռացրեց Մուհամմեդ Ռաաֆաթ Շեհաթին՝ նշանակելով նրան ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Ռաաֆատ Շեհատի փոխարեն հետախուզությունը ղեկավարեց Մուհամմեդ Ահմեդ [6]։ Հետախուզությունը ղեկավարում էր Մուհամմեդ Ահմեդ [7]։

2013 թվականի հուլիսի 9-ին Ադլի Մանսուրը նշանակեց նոր վաշրչապետ և [8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]