Ադլեր արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Ադլեր արենա
Sochi adler aerial view 2018 22.jpg
Տեսակspeed skating rink?, մարզադաշտ և տեսարժան վայր
ՏեղագրությունAdlersky City District?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Բացված2012
Տարողություն8000
Տնային թիմ2013 World Single Distance Speed Skating Championships?
Կայքолимпийский-парк.рф/47-adler-arena.html
Commons-logo.svg Adler Arena Վիքիպահեստում

«Ադլեր արենա» (ռուս.՝ Адлер-Арена, նախկինում` Չմշկավազքի ծածկած կենտրոն «Օլիմպիական օվալ»)[1], սպորտային շինություն` կառուցված Սոչիում 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար։ Տեղակայված է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Իմերեթինյան ցածրավայրում, Օլիմպիական ավանում։ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ «Ադլեր-Արենայում» անցկացվեցին չմշկավազքի գծով մրցումները։ 2014 թվականի սեպտեմբերից «Ադլեր-Արենայի» տարածքում սկսեց գործել թենիսի ակադեմիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսին սկսվեց հիմքերի նախապատրաստական աշխատանքները. հիմնաքարը դրվեց 2011 թվականի հունվարին։ 2011 թվականի փետրվարից մինչև հունիս իրականացվեց մետաղական կոնստրուկցիաների մոնտաժումը։ Հուլիսին սկսեցին տանիքի կառուցապատման աշխատանքները, որը ավարտվեց 2011 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականի հունվարից մինչև մայիս իրականացվեցին ճակատային մասի երեսապատման աշխատանքները։ 2012 թվականի հուլիսին տեղադրվեցին սառցադաշտի բետոնյա սալերը, օգոստոսին` տրիբունաների նստարանները։ 2012 թվականի աշնանը սառցային արենայի նախավարժանքի և պարգևատրման արարողությունների համար նախատեսված տարածքներում, սահադաշտի վազքուղում և տրիբունաներում տեղադրվեց մոդուլային պոլիվինիլքլորիդային հատակի ծածկույթ[2]։ 2012 թվականի դեկտեմբերին սահադաշտը ամբողջությամբ շահագործման հանձնվեց, դասական և սպրինտերական բազմամարտի Ռուսաստանի առաջնությունից առաջ։

Սահադաշտում առաջին պաշտոնական մրցումը դարձավ 2012 թվականի դեկտեմբերին անցկացված Ռուսաստանի դասական բազմամարտի առաջնությունը։ Օլիմպիադայից առաջ օվալում փորձնական կարգով 2013 թվականին անցկացվեցին չմշկավազքի աշխարհի առաջնություն առանձին մրցատարածություններում[3]։

«Ադլեր արենա» սահադաշտը Աշխարհի գավաթի նախաօլիմպիական մրցաշարի ժամանակ, մարտ, 2013

2014 թ. ձմեռային օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմշկավազքի գծով օլիմպիական մրցումներին մասնակցում էին 179 սպորտսմեններ 23 երկրներից` Ավստրալիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Կանադայից, Չինաստանից, Լատվիայից, Նիդերլանդներից, Նոր Զելանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Կորեայի Հանրապետությունից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինական Տայբեյայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ճապոնիայից։ Թիմերի պաշտոնական ներկայացուցիչների թիվը կազմում էր 200 մարդ (մարզիչներ, թիմի լիդերներ, բժիշկներ)։ Դատավորների կազմը բաղկացած էր 52 մարդուց։ Խաղերի ժամանակ «Ադլեր արենայում» ընդհանուր առմամբ ներգրավված էին ավելի քան 1500 մարդ։ Խաղարկվեց պարգևների 12 հավաքածու, սահմանվեցին սահադաշտի 13 ռեկորդներ, 7 օլիմպիական ռեկորդներ, Ռուսաստանի 2 ռեկորդ և 14 անհատական ռեկորդներ։

«Ադլեր արենան» օլիմպիական խաղերից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 28-ին Կրասնոդարի երկրամասի նահանգապետի որոշմամբ «ԻՏՍ» ՍՊԸ-ի շահագործող մասնագետները անջատեցին սառնարանային սարքավորումները։ 2014 թվականի ապրիլի 19-ին և 20-ին «Ադլեր- արենայում» կայացավ Թենիսի Ֆեդերացիայի գավաթի մրցաշար Ռուսաստանի և Արգենտինայի կանանց հավաքականների միջև[4]։ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը 2014 թվականի ապրիլին հայտարարեց, որ նախատեսվում է «Ադլեր-Արենայի» բազայի վրա ստեղծել թենիսի կենտրոն[5]։

2014 թվականի ապրիլի 24-ից 27-ը «Ադլեր-Արենայում» անցկացվեց Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնություն 1994—1996 թվականներին ծնված պատանիների միջև։

2014 թվականի սեպտեմբերի 22-ին «Ադլեր-Արենայում» բացվեց Թենիսի ակադեմիան, որը ուներ տանիքի տակ գտնվող 9 թենիսահարթակ[6]։

Լի Սան Խվան 500 մ ռեկորդային մրցավազքի ժամանակ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ 400-մետրանոց օվալաձև չմշկասահքի ստադիոն, 8000 նստատեղով։ Սահադաշտը կառուցված է Սոչիի Օլիմպիական այգում, ծովափին մոտ, ծովի մակարդակից 3 մետր բարձրության վրա։ Կենտրոնը ունի 3 VIP օթյակներ 250 մ² մակերեսով, 12 կահավորված հանդերձարաններ, յուրաքանչյուրը 15 ատլետի համար։ Հանդերձարաններից մինչև սահադաշտի հրապարակ անցկացված է թունել։ Շինարարությունն իրականացվել է «Կրասնոդարի երկրամասի շինարարական տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի «Օմեգա» ԲԲԸ-ի կողմից։

Շինարարության արժեքը գնահատվում է 32,8 միլիոն դոլար։

Մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի չմշկավազքի դասական բազմամարտի առաջնություն — 26-27 դեկտեմբերի 2012 թ.[7]
  • Ռուսաստանի չմշկավազքի սպրինտերային բազմամարտի առաջնություն — 28-29 դեկտեմբերի 2012 թ.[7]
  • Չմշկավազքի Աշխարհի առաջնություն առանձին մրցատարածություններում — 21-24 մարտի 2013 թ.
  • Ռուսաստանի չմշկավազքի առաջնություն առանձին մրցատարածություններում (Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարեր) — 26-29 դեկտեմբերի 2013 թ.
  • 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում չմշկավազքի մրցաշար— 8-22 փետրվարի 2014 թ.
  • 2014 թվականի Թենիսի ֆեդերացիայի գավաթի մրցաշար Ռուսաստանի և Արգենտինայի կանանց հավաքականների միջև — 19-20 ապրիլի 2014 թ.
  • Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի պատանիների առաջնություն— 24-27 ապրիլի 2014 թ.
  • Ռոբոտների Համաշխարհայի օլիմպիադա—21-23 նոյեմբերի 2014 թ.

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ
Տարածոթյուն Ժամանակ Սահող Ամսաթիվ Ծանոթագրություն
500 մ 34,49 Նիդերլանդներ Ռոնալդ Մյուլդեր 10.02.2014
2×500 մ[8] 69,30 Նիդերլանդներ Միխել Մյուլդեր 10.02.2014
1000 մ 1:08.39 Նիդերլանդներ Ստեֆան Գրոտհյոյս 12.02.2014
1500 մ 1.45,006 Լեհաստան Զբիգնև Բրուդկա 15.02.2014
5000 մ 6.10,76 Օլիմպիական ռեկորդ} Նիդերլանդներ Սվեն Կրամեր 08.02.2014
10 000 մ 12.44,45 Օլիմպիական ռեկորդ} Նիդերլանդներ Յորիտ Բերգսմա 18.02.2014
Սպրինտերական բազմամրցություն 143,840 Ռուսաստան Դմիտրի Լոբկով 28-29.12.2012
Դասական բազմամրցություն 152,747 Ռուսաստան Իվան Սկոբրև 26-27.12.2012
Կանայք
Տարածություն Ժամանակ Սահող Ամսաթիվ Ծանոթագրություն
500 մ 37,28 Օլիմպիական ռեկորդ} Հարավային Կորեա Լի Սան Խվա 11.02.2014
2×500 մ[8] 74,70 Օլիմպիական ռեկորդ} Հարավային Կորեա Լի Սան Խվա 11.02.2014
1000 մ 1:14,02 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չժան Խուն 13.02.2014
1500 մ 1.53,51 Օլիմպիական ռեկորդ} Նիդերլանդներ Յորին դեր Մորս 16.02.2014
3000 մ 4.00,34 Նիդերլանդներ Իրեն Վյուստ 09.02.2014
5000 մ 6:51.54 Չեխիա Մարտինա Սաբլիկովա 19.2.2014
Սպրինտերական բազմամրցություն 155,255 Ռուսաստան Օլգա Ֆատկուլինա 28-29.12.2012
Դասական բազմամրցություն 166,461 Ռուսաստան Եկատերինա Շիխովա 26-27.12.2012

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]