Շամիլ Տարպիշչև
Շամիլ Տարպիշչև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1948 (71 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թենիսիստ և մարզիչ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ Բարեկամության շքանշան «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան ԽՍՀՄ սպորտի վարպետ Բարեկամության շքանշան «Աստանայի 10 տարի» մեդալ և Q4375579? |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե |
Shamil Tarpishchev Վիքիպահեստում |
Շամիլ Անվյարովիչ Տարպիշչև (թաթ.՝ Шамил Әнвәр улы Тарпищев, մարտի 7, 1948, Մոսկվա, ԽՍՀՄ), թենիսիստ, մարզիչ, խորհրդային և ռուսական սպորտի գործիչ: Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1948 թվականի մարտի 7-ին Մոսկվայում: Հայրը՝ Անվյար Բելյալովիչ Տարպիշչևը (1913-1995) և մայրը՝ Մարյամ Ալիևնա Տարպիշչևան (1922-2003) ծնվել և մեծացել են Մորդովիայում, թաթարական Յունկի գյուղում: Ունի երկու որդի Ամիրը ( ծնվ.՝ 1987 թ.) և Ֆիլիպը (ծնվ.՝ 1994 թ.):
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը: Հաջողությամբ մասնակցել է թենիսի գծով ռուսական և համաշխարհային մրցումների: Սպորտի վարպետ է (1966), 1970-ական թվականներին Տարպիշչևի հետ խաղացել է Վլադիմիր Նաբոկովը[1]: Ծառայել է ռազմա-օդային զորքերում, որպես «խաղացող» հաղթել է թենիսի հեղինակավոր մրցաշարերում, ընդգրկվել ԲԿՄԱ-ի թիմում և պարապել Վ. Ա. Կլեյմյոնովի մոտ[2]:
1974 թվականից անցել է մարզչական աշխատանքի, եղել МГС «Դինամո» ԿՄԸ-ի ավագ մարզիչ, ԽՍՀՄ հավաքական թիմի գլխավոր մարզիչ (1974-1991), ԽՍՀՄ (1974-1991), ԱՊՀ (1992) և Ռուսաստանի (1997-2014) հավաքական թիմերի ավագ Դևիսի գավաթի (41 մրցախաղ) և Ֆեդերացիայի գավաթի (1978-1980, 11 մրցախաղ) մրցաշարերում: Տարպիշչևի ղեկավարությամբ խորհրդային թենիսիստները նվաճել են 26 ոսկե մեդալներ Եվրոպայի չեմպիոնատներում (1974-1983), դուրս են եկել կիսաեզրափակիչ Դևիսի Գավաթի (1974, 1976) և Ֆեդերացիայի գավաթի (1978-1979) և եզրափակիչ, Թագավորական գավաթի (1981) մրցաշարերում: Ասիա-Եվրոպա (1983) մրցաշարում եղել է Եվրոպայի հավաքական թիմի ավագը: Եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գծով խորհրդականը (1992-1994), Սպորտի ազգային ֆոնդի (ՍԱՖ) նախագահը (1992 -հուլիս 1994), Ռուսաստանի նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Կոորդինացիոն կոմիտեի նախագահը (1993-1997): Եղել է Ռուսաստանի Դաշնության Ֆիզկուլտուրայի և տուրիզմի պետական կոմիտեի նախագահը (1994-1996): 1996 թվականից Մոսկվայի քաղաքապետի սպորտի գծով խորհրդականն է, «Կրեմլի Գավաթի» տնօրենների խորհրդի նախագահը: 2002 թվականին դարձավ Ռուսաստանի նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Խորհրդի նախագահության անդամ, Ռուսաստանում սպորտի զարգացման ստրատեգիայի, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում գերակա ուղղությունների մշակման հանձնաժողովի նախագահն էր:
26 տարեկանում ընդունվում է ԽՄԿԿ շարքերը[3]: 1994 թվականից Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի, 1996 թվականից՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեի անդամ է: Կազանում Շամիլ Տարպիշչևի անունով է կոչվում թենիսի ակադեմիան[4]:
1994 թվականից «Թենիս» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: Հեղինակ է «Թենիսահարթակն է կանչում» (1988), «Թենիս, առաջին քայլեր» (1990), «Թենիսի այբուբենը» (1999), «Ամենաերկար մրցախաղը» (1999)[5], «Հոյակապ յոթնյակը կամ համաշխարհային թենիսի ռուսական աստղերը» (2006), «Առաջին ցանցը» (2008) գրքերի:
2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրի եթերում Տարպիշչևն անվայելուչ կատակեց՝ հանրահայտ թենիսիստուհիներ Ուիլյամս քույրերին անվանելով «եղբայրներ», որի համար Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կողմից որակազրկվեց մեկ տարի ժամկետով և տուգանվեց 25 հազար դոլարի չափով[6]:
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV կարգի շքանշան (4 մարտի 2008) - ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[7]
- Պատվո շքանշան (22 ապրիլի 1994), 1994 թվականի XVII ձմեռային Օլիմպիական խաղերում բարձր սպորտային ձեռքբերումների համար[8]
- Բարեկամության շքանշան (2017)[9]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II կարգի շքանշանի մեդալ
- «Կազանի 1000-ամյակի» հուշամեդալ
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1985)
- ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ (1981)
- Մորդովիայի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող:
- Մորդովիայի Պետական մրցանակի դափնեկիր (2003)
- Դոստիկի 2 աստիճանի շքանշան (Ղազախստան, 2008)[10]
- Հոբելյանական մեդալ «Աստանան 10 տարեկան է» (Ղազախստան, 2008)[11]
- Պատվո շքանշաններ
- «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում վաստակի համար
- «Օլիմպիական շարժման գործում վաստակի համար»
- «Ֆիզկուլտուրայի և սպորտի գերազանցիկ»
- «Թենիսում ունեցած վաստակի համար» մեդալ, (Թենիսի միջազգային ֆեդերացիա, 1988)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Спроси Шамиля Тарпищева»։ Большой Спорт։ 2011-09-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2011-11-20
- ↑ «КЛЕЙМЁНОВ Владимир Александрович - Федерация тенниса России»։ www.tennis-russia.ru։ Վերցված է 2017-10-03
- ↑ Тарпищев Ш. А. Первый сет. — М.: Время, 2008. — 688 с. — ISBN 978-5-9691-0307-7
- ↑ Академия тенниса имени Тарпищева
- ↑ Спортивная Россия: Организации и персоны: Энциклопедический справочник / под общ. ред. В. В. Кузина. — Отраслевая группа «Инфорспорт». — М: Физкультура и спорт, 2001. — С. 313. — 396 с. — 5000 экз. — ISBN 5-278-00716-8
- ↑ Тарпищев отстранён на год от WTA за слова в адрес сестёр Уильямс
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.03.2008 № 307
- ↑ Указ Президента РФ от 22 апреля 1994 г. № 807
- ↑ Указ Президента Российской Федерации от 18 мая 2017 года № 215 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Шамиль Тарпищев получил награду Казахстана
- ↑ Ряд российских деятелей науки, культуры и спорта удостоены юбилейной медали «10 лет Астане»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շամիլ Տարպիշչևի մասին Լենտապեդիայում, 2012 թ.
- Международный Объединенный Биографический Центр
- Спортивная Россия
|
- Մարտի 7 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ
- Թենիսի մարզիչներ
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ