Ադինա-Յոանա Վալեան
Ադինա-Յոանա Վալեան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ազգային լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բուխարեստի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և մաթեմատիկայի ուսուցիչ |
Ծննդյան օր | փետրվարի 16, 1968 (57 տարեկան) |
Ծննդավայր | Țintea, Băicoi, Prahova County, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Կրին Անտոնեսկու |
Պարգևներ | |
Ադինա-Յոանա Վալեան (ռումիներեն՝ Adina Ioana Vălean, փետրվարի 16, 1968, Țintea, Băicoi, Prahova County, Ռումինիա), ռումինացի քաղաքական գործիչ է, ով 2019 թվականից ծառայում է որպես տրանսպորտի հարցերով եվրոպական հանձնակատար՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ[2]։ 2007-ից մինչև 2019 թվականը եղել է Եվրախորհրդարանի անդամ, 2019 թվականից՝ նախագահել է Եվրոպական խորհրդարանի արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալեան ունի մագիստրոսի կոչում Եվրոպական ինտեգրման և անվտանգության ուսումնասիրություններում, ասպիրանտուրա՝ Ազգային անվտանգության և պաշտպանության կառավարման ոլորտում և բակալավրի կոչում մաթեմատիկայի ոլորտում։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա ազգային քաղաքականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչեւ 1997 թվականը եղել է մաթեմատիկայի ուսուցիչ։ 1997 թվականին դարձել է մարզային երիտասարդության և սպորտի տնօրինությունների և երիտասարդության և սպորտի նախարարության երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ կապերի տնօրեն։ 1999-2001 թվականներին աշխատել է հասարակական կազմակերպություններում՝ որպես Ռումինական ազատության և զարգացման ասոցիացիայի ծրագրերի տնօրեն և «Ազատ նախաձեռնության ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն։ 1999 թվականին միացել է PNL-ին (Ազգային ազատական կուսակցություն)։
2000-2002 թվականներին եղել է Ազգային ազատական երիտասարդության գլխավոր քարտուղար։ 2002 թվականին դարձել է PNL-ի մշտական բյուրոյի անդամ և PNL բիզնեսի, սեփականաշնորհման և մրցակցության քաղաքականության հանձնաժողովի քարտուղար։ 2006 թվականին ընտրվել է PNL Prahova-ի փոխնախագահ։ 2000 թվականին եղել է նաև ընդհանուր ընտրությունների քարոզարշավի գործադիր տնօրենի տեղակալը, իսկ 2004 թվականին մասնակցել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի աջակցության ծրագրերին։ 2004-2006 թվականներին եղել է Ռումինիայի խորհրդարանի Կելերաշի (ռումիներեն՝ Călărași) ընտրատարածքի պատգամավոր։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 2007–2019 թթ․
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենը Եվրախորհրդարանի անդամ է դարձել 2007 թվականի հունվարի 1-ին՝ Եվրամիությանը Ռումինիայի անդամակցությամբ։ Խորհրդարանում աշխատելու ողջ ընթացքում աշխատել է Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովում, 2019 թվականին՝ դարձել է հանձնաժողովի նախագահ։ Հանձնաժողովում աշխատելու ընթացքում խորհրդարանի զեկուցողն էր «Միացնելով Եվրոպան» (CEF)[2] և Եվրոպական միության ռոումինգի կանոնակարգերի հարցերով[3]։
2014-2017 թվականներին Վալեան եղել է Եվրախորհրդարանի փոխնախագահներից մեկը։ Այդ պաշտոնում նա ղեկավարում էր տեղեկատվական և կապի տեխնոլոգիաները (ICT)[4] : 2017-2019 թվականներին՝ Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի նախագահ, իսկ 2009-2014 թվականը եղել է խնդրագրերի հանձնաժողովում։
Ի հավելումն իր հանձնաժողովային աշխատանքի, Վալեան եղել է Հարավարևելյան Եվրոպայի երկրների հետ խորհրդարանների պատվիրակությունների կազմում՝ 2007-2009 թվականներ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողով՝ 2009-2014 թվականներ, և Միացյալ Նահանգների՝ 2014 թվականից։
Ադինա Վալեան եղել է նաև Անդրատլանտյան օրենսդիրների երկխոսության (TLD)[4], Եվրոպական ինտերնետ ֆորումի[5] և Եվրոպական խորհրդարանի երկարաժամկետ ներդրումների և վերաարդյունաբերականացման միջխմբի անդամ[6]։
Տրանսպորտի հարցերով եվրոպական հանձնակատար, 2019 թվականից մինչ օրս
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերին աջ կենտրոնամետ վարչապետ Լյուդովիկ Օրբանի կառավարությունը առաջադրեց Վալեանին և Զիգֆրիդ Մուրեշանին որպես երկրի հաջորդ Եվրահանձնակատարի թեկնածուներ[7]։ Այնուհետև Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, կողմից ընտրվել է տրանսպորտի հարցերով հաջորդ եվրոպական հանձնակատարը։ 2020 թվականի մարտի սկզբին Վալեանը ընդգրկվել է հատուկ հանձնաժողովի աշխատանքային խմբում[2], որը համակարգում է Եվրամիության արձագանքը COVID-19 համաճարակի դեմ[8]։
Անձնական կյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադինա Վալեան ամուսնացած է Կրին Անտոնեսկուի հետ և ունի մեկ երեխա[4]։
Ծանոթագրություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
- ↑ 2,0 2,1 2,2 Anca Gurzu (November 6, 2019), Adina-Ioana Vălean picked for transport commissioner job Politico Europe
- ↑ Huw Jones (March 24, 2009), EU in draft deal on capping phone roaming prices Reuters
- ↑ 4,0 4,1 4,2 Adina-Ioana Vălean Արխիվացված 2019-11-07 Wayback Machine EPP Group
- ↑ Members European Internet Forum.
- ↑ Members Արխիվացված 2021-05-07 Wayback Machine European Parliament Intergroup on Long Term Investment and Reindustrialisation
- ↑ Carmen Paun (November 6, 2019), Romania puts forward 2 center-right MEPs for Commission post Politico Europe
- ↑ Laura Kayali, Paola Tamma and Hans von der Burchard (April 9, 2020), France’s freewheeling Thierry Breton rises to the crisis Politico Europe
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adina Vălean MEP Արխիվացված 2019-11-08 Wayback Machine, official site
- European Parliament profile Արխիվացված 2011-05-20 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադինա-Յոանա Վալեան» հոդվածին։ |
|