Ադեոպապոզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադեոպապոզավր
Ադեոպապոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Sauropodomorpha
Վերնաընտանիք Prosauropoda
Ընտանիք Massospondylidae
Ցեղ Adeopapposaurus
Լատիներեն անվանում
Adeopapposaurus 2009


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ադեոպապոզավր (լատ.՝ Adeopapposaurus), պրոզաուրոպոդ խմբին պատկանող սողունակոնքային դինոզավրերի ցեղ, որոնք ապրել են վաղ յուրայի ժամանակաշրջանում։ Բրածո մնացորդները հայտնաբերվել են Կանյոն Դել Կոլորադո երկրաբանական շերտում, որը գտնվում է Արգենտինայի Սան-Խուան քաղաքում։ Արտաքինից հիշեցնում է Massospondylus դինոզավրին։ Հայտնի է 4 մասնակի պահպանված կմախքների միջոցով[1]։ Նմուշի տիպը PVSJ568, որը իր մեջ պարունակում է գանգը և կմախքի մեծ մասը։ Վերին և ստորին ծնոտների ծայրերի ոսկորների կառուցվածքը հնարավորություն են տալիս ենթադրել, որ դա իրենից ներկայացնում է եղջերացած կտուց։ Բրածո մնացորդները ներկայումս անվանվում են Adeopapposaurus և սկզբնական շրջանում վերագրվում էին հարավամերիկյան դինոզավր Massospondylus-ին։ Այժմ Adeopapposaurus-ը դասակարգվում է որպես մասսոպոնդիլիդների ընտանիքի ներկայացուցիչ։ Adeopapposaurus-ը նկարագրվել է 2009 թվականին Ռիկարդո Ն. Մարտինեսի կողմից։ Տիպիկ տեսակ - Adeopapposaurus mognai, որի անվանումը ցույց է տալիս մնացորդների հայտնաբերման վայրը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Martínez, Ricardo N. (2009). «Adeopapposaurus mognai, gen. et sp. nov (Dinosauria: Sauropodomorpha), with comments on adaptations of basal sauropodomorpha». Journal of Vertebrate Paleontology 29 (1): 142-164.