Jump to content

Ադել Էռնեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադել Էռնեստ
Ծնվել է1901
ԾննդավայրՈւոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է1993
Մահվան վայրՄաունտ Վերնոն, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւելսլի քոլեջ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, պատմաբան, արվեստագետ և գրող

Ադել Էռնեստ (անգլ.՝ Adele Earnest, 1901, Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1993, Մաունտ Վերնոն, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի ժողովրդական արվեստի հավաքորդ և պատմաբան, որը հայտնի է վայրի թռչունների կրկնօրինակներ ստեղծելու իր հեղինակությամբ։

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Ուոլթեմ քաղաքում, հաճախել Ուելսլի քոլեջը։ Երիտասարդ, նոր ամուսնացած կինը որոշ ժամանակ ապրել է Փենսիլվանիայի գերմանական հատվածում․ ժամանակաշրջան, որին նա վերագրել է ժողովրդական արվեստի հանդեպ իր հետաքրքրությունը։

Արվեստի հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ աշխատել որպես դերասանուհի Եվա Լե Գալյենի բեմական մենեջեր, որից հետո տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Սթոնի Պթյնթ քաղաքն ու 1948 թվականին Կորդելիա Հեմիլթոնի հետ բացել Սթոնի Փոյնթի ժողովրդական արվեստի պատկերասրահը։ Պատկերասրահը շուտով հայտնի դարձավ ժողովրդական քանդակագործության ցուցադրություններով, որոնցից հատկապես կարևորվում էին կրկնօրինակ-խայծերը։ Հիմնվելով այդ հետաքրքրության վրա՝ 1965 թվականին հրատարակել է The Art of the Decoy: American Bird Carving գիրքը, որն առաջիններից մեկն էր, որը գիտական համատեքստում քննարկում էր կրնօրինակումները[1]։

Հեմիլթոնի, Մարիան Վիլարդի, Ալբերտ Բուլովայի և այլոց հետ հանդիսացել է Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարանի հիմնադիր հոգաբարձու[2]։ Հավաքածուին բազմաթիվ աշխատանքներ է նվիրել, որոնց թվում՝ Լոթրոփ Թ․ Հոլմսի հեղինակած երկու կրկնօրինակում ու Գաբրիել հրեշտակապետին պատկերող մի հողմացույց, որը դարձել է հաստատության խորհրդանիշը։

Հողմացույց, Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան, նյու Յորք, ցուցանմուշ 5873

1984 թվականին հրատարակել է «Folk Art in America: A Personal View» վերնագրով ժողովրդական արվեստի հավաքագրման ոլորտի հուշագրական պատմությունը[1]։ Էռնեստը դեքոյների արվեստի նկատմամբ իր հետաքրքրությունը վերագրել է 1954 թվականին ձեռք բերած ազավնապոչ սագերի երեք քանդակի, որոնցից երկուսը վաճառել է ժողովրդական արվեստի հավաքորդ Ստյուարտ Գրեգորիին[3]։

Մահացել է Մաունթ Վերնոն շրջանային կենտրոնի ծերանոցում։ Ամուսինը՝ Ջոելը, մահացել էր մի քանի տարի առաջ։ Ունի որդի՝ Յուջինը և թոռներ[4]։ Նրա փաստաթղթերը պահվում են Ամերիկայի ժողովրդական արվեստի թանգարանի արխիվներում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Gerard C. Wertkin (2004 թ․ օգոստոսի 2). Encyclopedia of American Folk Art. Routledge. ISBN 978-1-135-95614-1.
  2. National Museum of American Art (U.S.); Lynda Roscoe Hartigan (1990 թ․ հունվարի 1). Made with Passion. National Museum of American Art. ISBN 978-0-87474-289-3.
  3. «A Record Finish As Copley Closes Chapter On $7.35 Million O'Brien Sporting Collection». Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Adele Earnest, Expert On Folk Art, Dies at 92». 1993 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին – via NYTimes.com.
  5. «American Folk Art Museum Archives | AFAM | Adele Earnest Papers». folkartmuseum.libraryhost.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.