Ադելինա Գուտիեռես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադելինա Գուտիեռես
Ադելինա Գուտիեռես.jpg
Ծնվել էմայիսի 27, 1925(1925-05-27)
Սանտյագո, Չիլի
Մահացել էապրիլի 11, 2015(2015-04-11) (89 տարեկանում)
Սանտյագո, Չիլի
ՔաղաքացիությունFlag of Chile.svg Չիլի
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Չիլիի համալսարան
Ալմա մատերՉիլիի համալսարան և Ինդիանայի համալսարան

Ադելինա Գուտիեռես (իսպ.՝ Carmen Adelina Gutiérrez Alonso, մայիսի 27, 1925(1925-05-27), Սանտյագո, Չիլի - ապրիլի 11, 2015(2015-04-11), Սանտյագո, Չիլի), չիլիացի գիտնական, ակադեմիկոս, աստղաֆիզիկայի պրոֆեսոր[1]: Առաջին չիլիացին է, ով ստացել է աստղաֆիզիկայի դոկտորի կոչում և առաջին կինը, ով դարձել է Չիլիի գիտությունների ակադեմիայի անդամ[2]: Չիլիի համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետի լիիրավ անդամ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմեն Գուտիեռես Ալոնսոն ծնվել է 1925 թվականին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, Ռամոն Գուտիեռեսի և Կարմեն Ալոնսոյի ընտանիքում։ 1942 թվականին ավարտել է Սանտիագոյի Մարիա Աուքսիլիադորա քոլեջը, 1948 թվականին՝ Չիլիի համալսարանի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկոսի և մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։ Ուսումնառության տարիներին հանդիպել է գիտնական Ուգո Մորենո Լեոնին, և 1951 թվականին նրանք ամուսնացել են և ունեցել երեք երեխա[1]:

Գուտիեռեսն իր գործունեությունն սկսել է որպես Չիլիի համալսարանի Դարիո Սալաս քոլեջի և Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետի գիտական ուսուցիչ։ 1949 թվականի հունիսի 1-ից աշխատել է Չիլիի ազգային աստղադիտարանում, վերլուծել է այլ գիտնականներից ստացված աստղագիտական տվյալները։ Աստղադիտարանում աշխատելու տարիներին հետաքրքրվել է աուստրալ աստեղրի ֆոտոէլեկտրական լուսաչափով, որին անդրադարձել է իր բազմաթիվ հրատարակություններում։

1950-ական թվականների վերջում մեկնել է ԱՄՆ՝ ստանալու աստղաֆիզիկայի դոկտորի կոչում։ 1964 թվականին ստացել է աստղաֆիզիկայի դոկտորի կոչում և դարձել առաջին չիլիացին, ով ստանում է այդ կոչումը։ 1965 թվականին վերադարձել է Չիլի և ամուսնու՝ Ուգո Մորենո Լեոնի հետ Չիլիի համալսարանում հիմնադրել աստղաֆիզիկայի բակալավրի դասընթացներ, 1976 թվականին՝ մագիստրատուրայի դասընթացներ աստղաֆիզիկա մասնագիտությամբ[1]:

1967 թվականին Ուգո Մորենո Լեոնի հետ աշխատել է նորաբաց Սեռո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում[4]: Նույն թվականին դարձել է Չիլիի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ։ Ադելինա Գուտիեռեսն առաջին կին աստղաֆիզիկոսն է, ով դարձել է գիտնականների այդ ընտրյալ խմբի անդամ[1]:

Ադելինա Գուտիեռեսը մահացել է 2015 թվականի ապրիլի 11-ին[1]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Տարի Ծանոթություններ
«Աստղագիտական չափումներ Տեոդոլիտով» Determinaciones astronómicas realizadas con teodolito 1953
«Ոչնչացման սահմանման ճշգրտությունը» 1966 Չիլիի համալսարանի Աստղաֆիզիկայի ֆակուլտետ, Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետ[5]
«Մթնոլորտային մարում Սեռո Տոլոլոյում» 1967 Չիլիի համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետ[6]
«Վաղ տիպի աստղերի սպեկտրալուսաչափության պարամետրերը» 1968 Չիլիի համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների (FCFM) ֆակուլտետ[7]
«Դիտելով աստղերը. աստղաֆիզիկայի մեթոդների մշակում» Observando los astros: desarrollo de las técnicas de astrofísica 1978
«Արևը» El sol 1978
«Ընդհանուր աստղաֆիզիկա» Astrofísica general 1980 Ուգո Մորենոյի հետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Fallece la pionera de la astronomía chilena» cl [The pioneer of Chilean gastronomy died]։ ingenieria.uchile.cl (Chilean)։ ingenieria.uchile.cl։ April 13, 2015։ Վերցված է May 12, 2016 
  2. «La primera chilena cazadora de estrellas» cl [The first Chilean star-hunter]։ explora.cl։ 36 (Spanish)։ Explore newsletter։ April 13, 2015։ Վերցված է May 12, 2016 
  3. «Café Científico de FCFM rinde homenaje a primera astrónoma de Chile» cl [The pioneer of Chilean gastronomy dies]։ ing.uchile.cl։ 19 (Spanish)։ ing.uchile.cl։ April 13, 2015։ Վերցված է May 12, 2016 
  4. Lavín Almazán, Vivian (September 1, 2013)։ «Caídos del cielo» cl [Fallen from the sky]։ radio.uchile.cl.cl (Spanish)։ Diario U Chile։ Վերցված է May 12, 2016 
  5. «The accuracy of extinction determinations»։ amazon.co.uk։ Amazon.com։ Վերցված է May 12, 2016 
  6. «The atmospheric extinction at Cerro Tololo»։ amazon.co.uk։ Amazon.com։ Վերցված է May 12, 2016 
  7. «Spectrophotometric parameters of early-type stars»։ amazon.co.uk։ Amazon.com։ Վերցված է May 12, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]