Ադա Հեգերբերգ
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 10, 1995[1][2] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Molde, Նորվեգիա | ||
Հասակ | 1,77 մետր | ||
Դիրք | Հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ադա Մարտինե Ստոլսմո Հեգերբերգ (նորվ.՝ Ada Martine Stolsmo Hegerberg, հուլիսի 10, 1995, Մոլդե), նորվեգացի ֆուտբոլիստուհի, Լիոնի «Օլիմպիկի» հարձակվող, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստուհի (2016), ըստ «Բի-բի-սի» Հեգերբերգը ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստուհին[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մոլդե քաղաքում, մեծացել է Սուննդալսյորայում։ Այստեղ էլ իր ավագ քույր Անդրինի հետ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 2007 թվականին նրա ընտանիքը տեղախոխվում է Կոլբոտն քաղաք, որտեղ էլ նա շարունակում է մարզումները տեղի ակումբում։ Մեկնարկային առաջին խաղը «Կոլբոտն» ակուբում եղել է 2010 թվականին։ 2011 թվականի օգոստոսի 6-ին մոտ վեց րոպեի ընթացքում երեք գոլ է խփել «Ռյոայի» դարպասին՝ դառնալով Նորվեգիայի առաջնության ամենաերիտասարդ հեթ-տրիկի հեղինակը[4]։
2012 թվականի առաջնության մեկնարկից առաջ քրոջ հետ տեղափոխվել է «Ստաբեկ» ակումբ[5]։Նույն թվականի մայիսին հինգ գնդակ է խփել «Ֆարտ» ակումբի դարպասին։ Արդյունքում առաջնության ընթացքում, 18 խաղում խփել է 25 գնդակ և դարձել լավագույն ռմբարկու[6]։
2013 թվականին քրոջ հետ տեղափոխվում է գերմանական «Տուրբինե» ակումբ[7]։ Ֆրայբուրգ ակումբի հետ հենց առաջին խաղից աչքի է ընկել[8]։
2014 թվականի ամռանը տեղափոխվում է Լիոնի «Օլիմպիկի»[9]։ Առաջին մրցաշրջանում՝ 22 խաղում դառնում է 26 գոլի հեղինակ և նրա թիմը 9-րդ հորիզոնականից դառնում է չեմպիոն։
2015 թվականի սեպտեմբերի 27-ին հեթ-տրիկիի հեղինակ է դառնում «Պարի Սեն Ժերմենի » հետ խաղի ժամանակ։ Նույն թվականի նոյեմբերին, մինչև 2019 թվականը երկարաձգում է պայմանագիրը «Օլիմպիկի» հետ։
2016 թվականի մայիսի 8-ին «Օլիմպիկը» տասներորդ անգամ անընդմեջ դառնում է երկրի չեմպիոն։ Հեգերբերգը նորից ճանաչվում է առաջնության լավագույն ռմբարկու(33 գոլ, 21 խաղում)։ Մեկ շաբաթ անց ակումբը դառնում է Ֆրանսիայի գավաթակիր, իսկ հետո՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարում թիմը հաղթել է «ոսկե հեթ տրիկ»։ Հեգերբերգը դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (9 խաղ, 13 գոլ)։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին՝ 15 տարեկանում Հեգերբերգը ընդգրկվում է Նորվեգիայի հավաքական և մասնակցում Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնությանը։ [10]:
2011 թվականի նոյեմբերի 19-ին նա իր առաջին խաղն է անց կացրել հավաքականի կազմում՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ խաղի ժամանակ[4]։
2013 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը[11]։ 1/4 կիսաեզրափակչում, Իսպանիայի հավաքականի հետ խաղի ժամանակ դարձել է գոլի հեղինակ։ Եզրափակչում՝ Գերմանիայի հավաքականի հետ խաղի ժամանակ խաղացել է 90 րոպե[12]։
2015 թվականի աշխարհի առաջնության խմբային խաղերի ժամանակ դարձել է 3 գոլի հեղինակ[13]։
2017 թվականին մասնակցել է Նիդեռլանդներում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը։ Որակավորման փուլում դարձել է լավագույն ռմբարկու[14]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ստաբեկ» ակումբի գավաթակիր (2012)
- Ֆրանսիայի չեմպիոնուհի (2014/15, 2015/16, 2016/17)
- Ֆրանսիայի գավաթակիր (2014/15, 2015/16, 2016/1)
- Չեմպիոնների լիգայի հաղթող (2015/16, 2016/17)
- Եվրոպայի լավագույն Ֆուտբոլիստուհի (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.uefa.com/teamsandplayers/players/player=250017155/profile/index.html
- ↑ Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «BBC Women's Footballer of the Year 2017: Ada Hegerberg wins award»։ bbc.com
- ↑ 4,0 4,1 «Stabæk forsterker ytterligere»։ budstikka.no
- ↑ «Hegerberg-søstrene til Stabæk»։ auraavis.no
- ↑ «Hegerberg-søstrene til tysk toppklubb»։ nrk.no
- ↑ «Potsdam signs Norwegian trio»։ womensoccer.de։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-30-ին։ Վերցված է 2018-03-01
- ↑ «Debuterte i Tyskland med scoring»։ tk.no
- ↑ «Ada Hegerberg wechselt zu Olympique Lyon»։ womensoccer.de։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-03-01
- ↑ «Ukens profiler: Ada og Andrine Hegerberg»։ fotball.no։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-16-ին
- ↑ «Graham Hansen og Hegerberg starter for Norge»։ dagbladet.no
- ↑ «Tok til tårene etter at gullet røk»։ dagbladet.no
- ↑ «Women's World Cup - Norway – UEFA.com»։ uefa.com
- ↑ https://www.sovsport.ru/football/news/923033-ada-hegerberg-luchshaja-futbolistka-evropy-sezona-2015-16 21-летняя нападающая из Норвегии Ада Хегерберг, выступающая за «Лион», была признана лучшей футболисткой Европы сезона-2015/16
|