Ագաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագաթոն (Ագադրոն անհաղթ փիլիսոփա, Ագադրոն հայրապետ, Սուրբ Ագադրոն, Ագադորոն) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ կեղծանուն հեղինակ։

Մեզ է հասել նրա «Վասն ժամանակին, որ հայտնելոց է․․․» («Բազմավեպ», 1913, №9-10)՝ գրված հավանաբար 13-րդ դարի սկզբին։ Այնտեղ պատմվում է հայ Արշակունիների թագավորությունը վերականգնելու մասին միջնադարյան Հայաստանում տարածված զրույցը, ըստ որի, մի օր պիտի գա ոմն Վաղարշակ արքա և հռոմեացիների օգնությամբ երկրից վտարի «իսմայելացիներին» (թուրքերին

Ֆլանդրիացի ճանապարհորդ Վ․ Ռուբրուքը, 1255 թվականին լինելով Հայաստանում, վկայում է, որ «ամբողջ Հայաստանում պատմում էին այս մարգարեությունը»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգիսյան Բ․, Ուսումնասիրութիւնք Հին կտակարանի անվավէր գրոց վրայ, Վենետիկ, 1989, էջ 156-217։
  • Հովհաննիսյան Ա․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Երևան, 1957։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png