Աբրահամ (Երուսաղեմի հոգևոր առաջնորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբրահամ (այլ կիրառումներ)

Աբրահամ (ծն. թ. անհտ.— 669), Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, ապա՝ պատրիարք 638 թ.-ից։ Ամիրայապետ Օմարից ձեռք է բերել անկախ պատրիարքության հրովարտակ, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատվել է հունականից, հայոց սեփականություն է ճանաչվել Ս. Հակոբի վանքն իր կալվածքներով և Բեթղեհեմի ծննդյան տաճարը։ Ասորիները, ղպտիները և հաբեշները ենթարկվել են նոր պատրիարքության իրավասությանը, հայերին տրվել է եկեղեցու զանգ հնչեցնելու իրավունք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png