Աբրահամ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամ Մանուկյան
հայ․՝ Աբրահամ Մանուկյան
Ծնվել է նոյեմբերի 15, 1957(1957-11-15) (61 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն անկուսակցական

Աբրահամ Հակոբի Մանուկյան (նոյեմբերի 15, 1957(1957-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1978-1982 թվականներին աշխատել է Երևանի «Մասիս» արտադրական միավորման «Կոշիկի նորաձևության տուն» ֆաբրիկայում որպես կոշկակար, այնուհետև՝ պահեստապետ։
  • 1983 թվականին Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի արտադրամասի պետի տեղակալ։
  • 1983-1989 թվականներին Երևանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի խանութներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
  • 1989-1991 թվականներին «Հագուստի տուն» հանրախանութի տնօրեն։
  • 1991-2003 թվականներին Հայկոոպի Երևանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն, տնօրեն, այնուհետև՝ գլխավոր տնօրեն։
  • 2011-2012 թվականներին Երևանի քաղաքային ունիվերսալ բազայի տնօրենների խորհրդի նախագահ։

Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ[1]։
  • 2010 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012-2014 թթ. Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ 2014 թ. փետրվարի 3-ից՝ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2014 թվականի փետրվարի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պաշտոնավարել է մինչև 2017 թ․-ը։
  • 2018 թ․-ից անկուսակցական, հեռացել է քաղաքականությունից։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Գրիգոր Վ. Գրիգորյան
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Աբրահամ Մանուկյան

18 փետրվարի 2014 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է