Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1951 թ.-ին։ 1958 թ.-ին միացել է Երևանի մահուդի ֆաբրիկային, 1963 թ.-ին՝ անջատվել։ Սկզբում թողարկել է միայն մանած թել (1951 թ.-ին՝ 157 տ)։ Նուրբ բրդյա գործվածքների մասսայական արտադրությունը սկսվել է 1953 թ.-ից։ Ունի մանվածքային, գործվածքային և ներկման-վերամշակման արտադրություններ։ Հումքը ստանում է Շուլավերի (վրաց․ ՍՍՀ) և Եվլախի (Ադրբ․ ՍՍՀ) բրդի լվացման ֆաբրիկաներից։ 1980 թ.-ին թողարկել է 4, 5 միլիոն մ գործվածք։ Արտադրանքի 95%-ն իրացվում է Սովետական Միության մյուս հանրապետություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 406 CC-BY-SA-icon-80x15.png