Գրիգոր Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրիգոր Վ. Գրիգորյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Գրիգորյան
Ծնվել էմարտի 23, 1960(1960-03-23) (59 տարեկան)
ԾննդավայրԱրարատ, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
ՄասնագիտությունԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան Արիության մեդալ և ՀՀ վարչապետի հուշամեդալ

Գրիգոր Վարդգեսի Գրիգորյան (մարտի 23, 1960(1960-03-23), Արարատ, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական և ռազմական գործիչ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1990 թթ. - Արարատի շրջգործկոմի «Գյուղագրոարդ» ձեռնարկության իրավաբան։

Զինվորական ծառայությունը և ծառայությունը ոստիկանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1988-1994 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին։
  • 1992 թ. եղել է Շուշիի ազատագրման առանձին գումարտակի հրամանատար։
  • 1990-1992 թթ. - Արարատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
  • 1992-1996 թթ. - Արարատի ՆԳ բաժնի պետ։
  • 1996-2000 թթ. - Արարատի մարզային ՆԳ վարչության պետ։
  • 2000-2003 թթ. - ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, ՆԳ նախարարի տեղակալ։
  • 2003-2008 թթ. - ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
  • 2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից[1]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
  • 1993 թ. ստացել է մայորի կոչում։
  • 1994 թ. ստացել է փոխգնդապետի կոչում։
  • 1996 թ. ստացել է գնդապետի կոչում։
  • 2001 թ. ստացել է գեներալ-մայորի,
  • 2007 թ. գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
  • 2012 թ. հունիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2014 թ. հունիսի 2-ին վայր է դրել պատգամավորական մանդատը՝ առողջական վիճակի հետ կապված պատճառներով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (2000),
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (2001),
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ(2006)
  • Արիության մեդալ (1994),
  • Մարտական ծառայության մեդալ (2004)
  • ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալ (2005),
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006),
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997 և 1999),
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2002),
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2003),
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ(2004),
  • ՀՀ ՆԳՆ «Արամ Մանուկյան» մեդալ (2004),
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ(2005),
  • ՀՀ ԱԱԾ «Մարտական համագործակցության համար» մեդալ (2005),
  • ՀՀ ՆԳՆ «Օրենքի պատվար» մեդալ (2008)։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Արարատի մարզային ՆԳ վարչության պետ
Գրիգոր Գրիգորյան

1996-2000 թթ.
Հաջորդող
Ալիկ Սարգսյան
Նախորդող
Հայկ Հարությունյան
ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, ՆԳ նախարարի տեղակալ
Գրիգոր Գրիգորյան

2000-2008 թթ.
Հաջորդող
Գարեգին Գաբրիելյան
Նախորդող
Իշխան Խաչատրյան
ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Գրիգոր Գրիգորյան

22 հունիսի 2012 թ. - 18 փետրվարի 2014 թ.
Հաջորդող
Աբրահամ Մանուկյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]