Աբու Աբդալլահ
Արտաքին տեսք
Աբու Աբդալլահ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | ենթդ․ հայ |
Կրոն | իսլամ[1] |
Մասնագիտություն | մատենագիր և ճանապարհորդ |
Աբու Աբդալլահ Իսա իբն Մալիք իբն Շիմր ալ-Արմանի (ծն. և մահ. թթ. անհտ.), արաբական մատենագիր-ճանապարհորդ։
Ենթադրվում է, որ ապրել է IX դարում։ Մանուկ հասակում արաբ ասպատակների կողմից գերեվարվել է Հայաստանից և իսլամացվել։ Հյուսիսային Աֆրիկայում կատարած իր ճանապարհորդությունների մասին թողել է ուղեգրություններ։ Աշխարհագիր Յակութ ալ-Համավին նրան համարել է ծագումով հայ արաբական մտավորականներից ամենանշանավորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 44)։ |