Աբունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբունգ
Ընդհանուր քանակ

300 000

Բնակեցում
Ինդոնեզիա 300 000
Լեզու(ներ)
աբունգերեն
Հավատք(ներ)
Իսլամ

Աբունգ (ինքնանվանում), օրանգ աբունգ, լամպունգ, լամպոնգ, էթնիկ խումբ Ինդոնեզիայում, Սումատրա կղզու հարավային մասում[1]։ 1992 թվականի տվյալներով աբունգների թիվը աշխարհում 300.000 է, որոնք բոլորն էլ ապրում են Ինդոնեզիայում։ Աբունգների մեծամասնությունը Սուննի իսլամի հետևորդներ են։ Պատկանում են Եվրոպոիդ կամ Կովկասյան ռասային։

15-րդ դարում Սումատրա կղզու հարավարևմտյան մասի լեռնային շրջանից գաղթել են ժամանակակից բնակավայրի տարածք։ Աբունգի մշակույթի վրա ազդել են երկար շփումները հարավային Սումատրայի բնիկ պուբիանների (պաբեանների), Կենտրոնական Սումատրայի պամինգգիրների և մարինգգայների հետ, ինչպես նաև՝ ճավացիների ու սունդերի հետ։ Մշակութային առումով աբունգները մոտ են մալայացիներին։

Հիմնական զբաղմունքը երկրագործությունն է (չոր բրինձ, պղպեղ)։ Ձկնորսությունը զարգացած է որոշ վայրերում։ Զբաղվում են գոմեշների, այծերի բազմացմամբ և բուծմամբ, թռչնաբուծությամբ։ Մշտական բնակավայրը շրջապատված է սեզոնային տնտեսություններով։ Բաժանված է 19 տեղայնացված ցեղերի, որոնք ապրում են տեղական սովորույթներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Абунг — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья». Энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.