Աբունա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աբունա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրդրամա[1]
Թվական2002 և ապրիլի 29, 2004[2]
Լեզուարաբերեն և ֆրանսերեն
ՌեժիսորMahamat Saleh Haroun
Սցենարի հեղինակMahamat Saleh Haroun
ԴերակատարներKoulsy Lamko?[3]
ԵրաժշտությունAli Farka Touré?
Պատմվածքի վայրՉադ
Տևողություն84 րոպե

Աբունա (արաբ․՝ أبون‎‎, English: "Our Father")` չադացի ռեժիսոր Մահամաթ Սալեհ Հարունի 2002 թվականի ֆիլմ: Այն նկարահանվել է Գաոուիի և Նջամենայի տարածքում, Չադ: Ֆիլմը ներկայացվեց Օսկար 75-րդ mրցանակաբաշխությանը` Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար Չադի կողմից, սակայն այն չանցավ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տղաներ (Թահիր և Ամին) մի առավոտ արթնանում են և պարզում, որ իրենց հայրը լքել է ընտանիքը: Ցնցված` նրանք սկսում են վատ պահել իրենց: Գաղտնի դիտելով կինոնկար` նրանք կարծում են, որ տեսնում են իրենց հորը, ով խոսում է իրենց հետ: Նրանք գողանում են ֆիլմը` պատկերները զննելու համար: Տղաների մայրը (Աչտա) վերջիվերջո հուսահատվում է և ուղարկում նրանց Ղուրանական դպրոց: Իրենց դժբախտ զգալով` նրանք պլանավորում են փախուստ, մինչև որ մեծ եղբայրը չի սիրահարվում մի խուլ աղջկա (Խալիլ):

Դերասանների ընտրություն և բեմադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

15-ամյա Թահիրի դերը խաղացող Ահիջո Մահամաթ Մուսային առաջարկեցին տղաներից ընտրություն կատարել` իր փոքր եղբայր Ամինի դերը խաղալու համար: Վերջիվերջո` նա ընտրեց ութամյա Համզա Մոքտար Ագուիդին, որովհետև նա զգաց, որ Ագուիդը կարող էր իրականում լինել նրա եղբայրը:

Նկարահանումից անմիջապես հետո ֆիլմն ուղարկեցին 2600 մղոն հեռու` Փարիզ` ժապավենը երևակելու համար: Միայն մի քանի օր սպասելուց հետո, երբ պարզվեց, որ խնդիրներ չկան, նկարահանումը վերսկսվեց[4]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել էր հետևյալ մրցանակների[5]`

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]