Աբովյանի երկաթի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աբովյանի երկաթի հանքավայր, գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ։ Հայտնի է նաև Կապուտանի երկաթի հանքավայր անունով։ Այդտեղ երկաթաքարի երևակման մասին հիշատակվում է Վ. Մելլերի ամփոփագրում (1917), ավելի ուշ Կ. Ն. Պաֆֆենհոլցը երկրաբանական հանույթի ժամանակ դելյուվիալ նստվածքներում հայտնաբերել է հանքանյութի բեկորներ։

1947 թ.-ին Հ. Գ. Մաղաքյանը նկարագրել է ապատիտ-մագնետիտային հանքանյութերի արմատական ելքերը, որից հետո սկսվել է հանքավայրի մանրամասն ուսումնասիրությունն ու հետախուզումը։ Հանքադաշտը կազմված է օլիգոցենի հրաբխածին շերտախմբից՝ հատված հարավարևմտյան ուղղության բեկվածքով, որին հարում է հանքայնացումը։ Մինչև մի քանի տասնյակ մետր հզորության երակաձև ու շերտաձև զանգվածները բաղկացած են հոծ (Fe մինչև 60—65%) և երակիկացանավոր (Fe 20–25%) հանքանյութերից։ Հանքանյութը կազմված է մագնետիտից և հազվագյուտ հողեր պարունակող քլոր-ֆտոր-ապատիտի խառնուրդից։ Ամբողջ հանքավայրի համար միջին պարունակությունն է՝ Fe — 32, P2O5–1, 3, S-0, I-0, 2%։ Աբովյանի երկաթի հանքավայրը ծագումով պատկանում է բուն մագմատիկ տիպին (Շվեդիայի Կիրունա հանքավայրի նմանակը)՝ բարձր ջերմաստիճանային, պնևմատա-հիդրոթերմալ պրոցեսների վերադրումով։ Հանքանյութի հետախուզված պաշարները մոտ 200 մլն. տ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png