Աբյանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աբյանեհ
ابيانه
Գյուղի ավանդական ճարտարապետությունը
ԵրկիրԻրան Իրան
ԲԾՄ2208 մետր
Բնակչություն301 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+3:30
Աբյանե (Իրան)##
Աբյանե (Իրան)

Աբյանե (պարս.՝ ابيانه), գյուղ Բարզրուդ գյուղական շրջանում։ Գտնվում է Սպահանի նահանգի Նաթանզի մարզի կենտրոնական շրջանում։ Ըստ 2006 թվականի մարդահամարի այստեղ կա 160 ընտանիք 350 բնակչությամբ։

Առանձնանալով իր յուրահատուկ կարմրավուն գույնով, գյուղն Իրանում ամենահներից է՝ գրավելով բազմաթիվ տեղացիների և զբոսաշրջիկների ամբողջ տարվա ընթացքում, հատկապես ավանդական տոների և արարողությունների ժամանակ։

Աբյանացի կանայք սովորաբար կրում են սպիտակ, երկար, գունավոր նախշերով շալ (ծածկելով ուսերն ու իրանը), և ծնկից ներքև շրջազգեստ։ Աբայնացիները շարունակաբար պահպանում են այս ավանդական հագուստը։ Գյուղի վերևում գտնվում է Սասանյան դարաշրջանի ամրոցի ավերակները։

Աբյանացիների բարբառում դեռևս պահպանվել են միջին պարսկերենի՝ Սասանյան Պարսկաստանի լեզվի որոշ առանձնահատկություններ։

Աբյանեի հետազոտական կենտրոնի և Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության միջև կնքված պայմանագրով 2005 թվականից սկսած գյուղն առաջին անգամ ենթարկվում է հնագիտական պեղումների[1]։

Աբյանեի պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iranian Resources and Information». iranian.ws. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբյանե» հոդվածին։