Աբեղաթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբեղաթող

Տեսակկրոնական տոն
Տոնվում է Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի[1]

Աբեղաթող, հայկական հինավուրց կրոնական տոն։ Ծեսը կատարվել է վանքերում, գարնանամուտին։ Տևել է 12 օր։

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում հոգևորականների շարքը համալրող քրմերի հետ հեթանոսական շատ տոներ մուտք գործեցին եկեղեցի, պահպանվեցին ժողովրդի մեջ։ Աբեղաթողը փաստորեն հեթանոս բարեկենդանի կրկնությունն էր վանական շրջանակներում։ Բոլոր աստիճանավորները՝ վանահորից աբեղա, հավասար իրավունքներով մասնակցել են աբեղաթողի տոնախմբություններին ու ծիսական խաղերին։ Աբեղաներին արտոնվում էր նույնիսկ ծաղրել մեծավորներին, անձնատուր լինել աշխարհիկ զվարճությունների, այստեղից էլ՝ Աբեղաթող անվանումը։ Քրիստոնեական մյուս եկեղեցիները ևս ունեն համանման տոներ՝ տարբեր անուններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ աբեղաթող Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 22