Աբեժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբէժա

(արմտ. հայ.՝ Աբէժա)

պարսկերեն
Սեռ՝ իգական
Թարգմանաբար՝ մաքուր, պայծառ, ազնվական
Կապված հոդվածներ սկսող «Աբեժա»-ով

բոլոր հոդվածները«Աբեժա»-ով

Աբեժա (արմտ. հայ.՝ Աբէժա), հայկական իգական անձնանուն։ Ըստ Հրաչյա Աճառյանի ծագում է միջին պարսկերեն *abēža (մաքուր, պայծառ, ազնվական) բառից, որի ներկայացուցիչներն են՝ պահլավերեն awēǰak (մաքուր), պարսկերեն bīža, vīža, avīža (զուտ, վճիտ) բառերը։ Հայերի մեջ հիշատակվում է մեկ անգամ 14-րդ դարի սկզբում[1]։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբէժա, Սողոմոնի որդու՝ Սարգսի կինը, որի հետ իրենց ծնողների հիշատակի համար, Արփա գյուղում կանգնեցրել են մի խաչքար 1303 թվականին[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 16-17 — 634 էջ։
  2. «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 184

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 16-17
  • «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 184