Աբդուլքենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աբդուլքենդ
պարս.՝ عبداله كندي
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
ՇահրեսթանՄակու
ԲախշիԿենտրոնական բախշի
Բնակչություն36 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+3:30
Աբդուլքենդ (Իրան)##
Աբդուլքենդ (Իրան)

Աբդուլքենդ (պարս.՝ عبداله كندي), գյուղ Իրանի Արևմտյան Ադրբեջան օսթանում, Մակվի շահրեսթանի Կենտրոնական բախշի Չայբասար-է Ջոնուբի դահեստանում։ Գտնվում է Խոյ քաղաքից մոտ 35 կիլոմետր հյուսիս-արևելք, Կոտուր գետի ստորին հոսանքի աջ ափին, հարթավայրում՝ մի շարք ճանապարհների խաչմերուկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Պարսկահայաստանում, նախկինում մտնում էր Խոյի գավառի կազմի մեջ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում էր 4 ընտանիք՝ 22 բնակչով[2]։ 2016 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում էր 9 ընտանիք՝ 36 բնակչով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 7 — 1008 էջ։
  2. «Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)» (Excel). Statistical Center of Iran. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.