Հրաչիկ Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչիկ Աբգարյան (այլ կիրառումներ)
Հրաչիկ Աբգարյան
Ծնվել էմայիսի 23, 1957(1957-05-23) (66 տարեկան)
ԾննդավայրԱրագած, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Հրաչիկ Ստեփանի Աբգարյան (մայիսի 23, 1957(1957-05-23), Արագած, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ, «Վաղարշապատ» մարզակումբի նախագահ։ Էջմիածնի քաղաքապետ (2003-2005), Արցախյան ազատամարտի մասնակից։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ինտերնացիոնալ ասոցիացիայի նախագահ (2007 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչիկ Աբգարյանը ծնվել է 1957 թվականի մայիսի 23-ին Արագած համայնքում, ծառայողի ընտանիքում։ 1976-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1978-1983 թվականներին սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1983 թվականին աշխատել է Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունում՝ որպես ինժեներ-անասնաբույժ։ 1991 թվականին հիմնել է Գոռ ՍՊԸ, որն իրականացնում է գյուղմթերքների արտադրություն։ 1988-2000 թվականներին աշխատել է Էջմիածնի մարզադպրոցում և արտադրության տարբեր բնագավառներում։ 1990 թվականից եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից և Էջմիածնի շրջանի երկրապահ ջոկատի «Արագած» ջոկի հրամանատար, մասնակցել է Երասխի պաշտպանական մարտերին, Լաչինի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը։ 1992-1993 թվականներին իր ջոկատով ապահովել է Գորիս-Ղափան ճանապարհի անվտանգությունը։

1996 թվականին ընտրվել է Էջմիածին քաղաքի ավագանու անդամ։ 1997 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 2000 թվականից՝ Արմավիրի մարզային կազմակերպության նախագահ։ 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ։ 2003 թվականին ընտրվել է և մինչև 2005 թվականն աշխատել է որպես Էջմիածնի քաղաքապետ։

Մարզական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին հիմնել է «Վաղարշապատ» մարզական ակումբը։ 2007 թվականից պրոֆեսիոնալ բռնցքամարտի ինտերնացիոնալ ասոցիացիայի նախագահն է։ Որպես առաջակարգ բռնցքամարտիկ ունի միջազգային ճանաչում, ԽՍՀՄ գավաթի տիտղոսակիր և ԽՍՀՄ սպորտի վարպետ է, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող և Հայաստանի բազմակի չեմպիոն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]