Հրաչիկ Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրաչիկ Աբգարյան (այլ կիրառումներ)
Հրաչիկ Աբգարյան
Ծնվել է մայիսի 23, 1957(1957-05-23) (61 տարեկան)
Ծննդավայր Արագած
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հրաչիկ Ստեփանի Աբգարյան (մայիսի 23, 1957(1957-05-23), Արագած), հայ բռնցքամարտիկ, «Վաղարշապատ» մարզակումբի նախագահ: Էջմիածնի քաղաքապետ (2003-2005), Արցախյան ազատամարտի մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչիկ Աբգարյանը ծնվել է 1957թ-ի մայիսի 23-ին Արագած համայնքում, ծառայողի ընտանիքում: 1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1978-1983թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1983թ.-ին աշխատել է Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունում՝ որպես ինժեներ-անասնաբույժ: 1991թ.-ին հիմնել է Գոռ ՍՊԸ, որն իրականացնում է գյուղմթերքների արտադրություն: 1988-2000թթ. աշխատել է Էջմիածնի մարզադպրոցում և արտադրության տարբեր բնագավառներում: 1990թ.-ից եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից և Էջմիածնի շրջանի երկրապահ ջոկատի «Արագած» ջոկի հրամանատար, մասնակցել է Երասխի պաշտպանական մարտերին, Լաչինի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը: 1992-1993թթ. իր ջոկատով ապահովել է Գորիս-Ղափան ճանապարհի անվտանգությունը:

1996թ.-ին ընտրվել է Էջմիածին քաղաքի ավագանու անդամ: 1997թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 2000թ.-ից՝ Արմավիրի մարզային կազմակերպության նախագահ: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ: 2003թ.-ին ընտրվել է և մինչև 2005թ. աշխատել է որպես Էջմիածնի քաղաքապետ:

Մարզական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004թ.-ին հիմնել է «Վաղարշապատ» մարզական ակումբը: 2007թ.-ից պրոֆեսիոնալ բռնցքամարտի ինտերնացիոնալ ասոցիացիայի նախագահն է: Որպես առաջակարգ բռնցքամարտիկ ունի միջազգային ճանաչում, ԽՍՀՄ գավաթի տիտղոսակիր և ԽՍՀՄ սպորտի վարպետ է, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող և Հայաստանի բազմակի չեմպիոն է:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]