Աբբաս Ալ-Նուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբբաս Ալ-Նուրի
արաբ․՝ عباس النوري‎‎
Abbas Al Noory.jpg
Ծնվել էդեկտեմբեր 8, 1952
ԾննդավայրՍիրիա, Դամասկոս
ՔաղաքացիությունFlag of Syria.svg Սիրիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Աբբաս Ալ-Նուրի (դեկտեմբեր 8, 1952-), հայտնի սիրիացի դերասան, գրող և ռեժիսոր։ Ծնվել է Սիրիայում՝ Դամասկոսում: Ներկայացրել է տարբեր ծրագրեր և մասնակցել է տարբեր հեռուստատեսական սերիաների և կինոարվեստների։ Նա իր գեղարվեստական գործունեությունը սկսել է 1976 թվականին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբաս Ալ-Նուրին ամուսնացել է Անուդ Խալեդի հետ, ով կոմպոզիտոր և սիրիական սերիաների գրող է։ Ունեն երեք որդի՝ Րանիմ, Մայյար և Րիբալ։ Փոքր տարիքից հետաքրքրվել է կինոյի ու թատրոնի գրքերի ընթերցմամբ և իր թաղամասի՝ Քայմարիեյի մշակույթի ակումբի անդամներից է դարձել, ապա այդ ակումբի անդամների հետ ձևավորել է “Լույսերի խումբ” անունով թատերական խումբը։

Բազմաթիվ խոսակցություններ է տարածվել արվեստագետ Աբբաս Նուրիի մահվան շուրջ։ Այդ խոսակցությունների սկիզբը 2012 թվականի ապրիլին էր, երբ լուրեր տարածվեցին, թե նա մահացել է “Սաբաա Բահրաթ” հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Երկրորդը 2013 թվականի մայիսին էր, որտեղ տարածվեցին լուրեր, թե նա մահացել է սիրիական բանակին աջակցելով (կային երկու նկարներ, որոնք ցույց էին տալիս նրա մահը), սակայն արվեստագետ Աբբասը Ալ-Նուրին ժխտել է բոլոր այս խոսակցությունները, հաստատելով, որ նա կենդանի է և աշխատում է նոր սերիաների նկարահանումներում։ Ծնողները, մասնավորապես հայրը նրան դիմադրել են արվեստին հետևլու պատճառով։ Նրա ընտանիքը ամբողջությամբ աշխատել են տարբեր մասնագիտություններով, սակայն ինքը նախընտրել է արվեստը… Սակայն 30 տարի հետո, նրա հայրը սկսեց քաջալերել նրան։

Դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր արվեստը սկսեց համալսարանական բեմի միջոցով Ֆաուազ Ալ-Սաժերի տնօրինության տակ և ներկայացրեց մի շարք բարձր որակով թատրոններ։ Ապա արվեստագետ Սալիմ Սաբրիի միջոցով անցավ հեռուստացույցին։ Հետո նրան ընդունեցին այդ ժամանակվա մի շարք փորձառու ռեժիսորներ և նա մասնակցեց մի շարք շատ կարևոր դերերում, որոնք հայտնի դարձան Սիրիայում և Արաբական աշխարհում:

90-ական թվականների սկիզբը հասավ մեծ հաջողությունների՝ ներկայացնելով իր գործերը, որոնց միջոցով սիրիական դրաման ունեցավ մեծ դիրք Արաբական աշխարհում և իր այս հաջողությունները հաջորդեցին իրար տարիների ընթացքում։

Գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ներկայացրած գործերը հասնում են մոտավորպես 100-ի։

Ամենահայտնի ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացրել է բազմաթիվ ֆիլմեր՝

  • Սիրահարներ (1978)
  • Սերը կյանքի հանդեպ (1981)
  • Հաշվետվությունը (1986)

Որպես դերասան մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի՝

  • Ցանելու հողը (1992)
  • Ստիպված գործընկերներ (1993)
  • Հին վերնագիրը (1994)
  • Պատվավոր մրցակցություն (1994)
  • Սիրտը (1995)
  • Նկար (2002)

Որպես գրող և ռեժիսոր ունի բազմաթիվ ֆիլմեր՝

  • Համակարգչային ձևով կյանք
  • Նշանածը (2001)
  • Դժվար հիշողություն (2002)
  • Սխալ վերլուծություն (2002)

Սերիալները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջնորդը (1978)
  • Կեսգիշերվա երազներ (1979)
  • Թևերը (1984)
  • Բժշկուհին (1984)
  • Գաղթը դեպի հայրենիք (1987)
  • Քե՛զ Դամասկոս (1988)
  • Սրտերի գաղթը դեպի սրտեր (1990)
  • Դամասկոսյան օրեր (1992)
  • Աբու Քամել 1 (1990)
  • Աբու Քամել 2 (1993)
  • Հույսի երգը (1999)
  • Կյանքի հնարավորությունը
  • Ճամփորդների գիշերը
  • Ընկերներ էինք
  • Մայրեր և որդիներ
  • Լռության ժամանակը
  • Սփյուռքը (2003)
  • Գարնան սպանությունը (2004)
  • Լույսի բիծ (4-րդ մաս)(2004)
  • Զույգեր (2004)
  • Թաղամասի դուռը (առաջին մաս)(2006)
  • Թաղամասի դուռը (2-րդ մաս)(2007)
  • Սիրո նմանվող բաներ (2007)
  • Նեղ միջանցնքներ (2007)
  • Տաք ձմեռ (2009)
  • Իմ սիրտը ձեր հետ է (2009)
  • Թաղամասի դուռը (6-րդ մաս)(2014)
  • Թաղամասի դուռը (7-րդ մաս)(2015)

և այլն…

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձեզ և ձեզանից և խաղաղություն ընդ ձեզ (1994)
  • Ճշմարտության պահը (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]