Աբաաթա (եկեղեցի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբաատա (եկեղեցի)ից)
Աբաաթա
აბაათის ეკლესია
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԳագրա և Աբաատա
Դավանանքուղղափառություն
ԹեմԱբխազ ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Ճարտարապետական ոճԱբխազական ճարտարապետություն
Հիմնադրված6-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Abaata church Վիքիպահեստում

Աբաաթայի եկեղեցի (վրաց.՝ აბაათის ეკლესია), քրիստոնեական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում՝ Գագրա քաղաքում[1]։

Այն տեղակայված է համանուն ամրոցի տարածքում։ Փաստացիորեն գտնվում է աբխազական ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ, սակայն այն նաև համարվում է վրաց ուղղափառ եկեղեցու աբխազական թեմի կազմում գտնվող եկեղեցի։

Եկեղեցին բավականին լավ պահպանված է։ Աբաատայի եկեղեցին, ինչպես և ամրոցային համալիրը համարվում է Աբխազիայի տարածքում գտնվող ամենահին պատմամշակութային օբյեկտներից մեկը։ Եկեղեցու պատերը չունեն նկարչական ձևավորում։

Աբաաթայի եկեղեցին խաչագմբեթ է։ Գմբեթի խաչն ունի յուրօրինակ բնորոշումներ, որոնք բնորոշ են բացառապես վրացական ճարտարապետությանը։ Այն նման է Բոլնիսի սիոնին և ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ գրանցված Սվետիցխովելի տաճարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. saunje.ge (17.06.2010). «აბაათა» (վրացերեն). saunje.ge. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]