Աարոն Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աարոն Բրաուն
Aaron Brown.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝Flag of Canada (Pantone).svg Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 27, 1992(1992-05-27)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Տորոնտո, Կանադա

Աարոն Բրաուն (անգլ.՝ Aaron Brown, մայիսի 27, 1992(1992-05-27)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի թեթևատլետ, վազորդ կարճ հեռավորության վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյում։ Սովորել է Birchmount Park Collegiate Institute-ում մինչև 2010 թվականը, փորձել է ընդունվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարան[2]։ 2009 թվականին Բրաունը մասնակցել է աթլետիկայի պատանիների աշխարհի առաջնությանը և 100 մետր վազքում նվաճել է արծաթե մեդալ՝ վազելով 10,74 արդյունքով 1,2 մ/վ հանդիպակաց քամու պայմաններում[3]։ 2010 թվականին Բրաունը ունեցել է բազմաթիվ վնասվածքներ։ 2010 թվականին աթլետիկայի աշխարհի պատանեկան առաջնությունում 200 մետր վազքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ վազելով 21,00 արդյունքով և չորրորդ տեղն զբաղեցրած մարզիկից առաջ անցնելով ընդամենը 0,02 վայրկյանով[4]։ 2011 թվականին Պանամերիկյան թեթև ատլետիկայի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը 100 մ մրցատարածությունում՝ վազելով 10,39 վայրկյանում[5]։ Նույն առաջնությունում Բրաունը 4×100 մետր փոխանցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին Բրաունը մասնակցել է 200 մետր վազքին։ Առաջին փուլում, վազելով 20,55 վայրկյանում՝ երկրորդ մրցավազքում գրավել է 3-րդ տեղը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ[6]։ Կիսաեզրափակչում մրցատարածությունն անցնելով 20,42 վայրկյանում՝ զբաղեցրել է 4-րդ տեղը երկրորդ կիսաեզրափակչում՝ չանցնելով եզրափակիչ[6]։ 2013 թվականի աթլետիկայի աշխարհի առաջնությունում Բրաունը մասնակցել է 100 մետր վազքին և 4×100 մետր փոխանցավազքին։ Անցել է կիսաեզրափակիչ՝ առաջին ռաունդում վազելով 10։15 արդյունքով[7]։ Եզրափակիչ չի անցել՝ 10,15 միավորով երրորդ կիսաեզրափակչում զբաղեցնելով 5-րդ տեղ[8]։ Փոխանցումավազքում նվաճել է բրոնզե մեդալ[9]։ Մասնակցել է Պեկինի աթլետիկայի աշխարհի 2015 թվականի առաջնությանը։ 4×100 մ փոխանցումավազքում կանադացիները, ինչպես և երկու տարի առաջ, նվաճել են բրոնզե մեդալ, բայց այս անգամ Բրաունի հետ թիմում եղել են Ջասթին Ուորները, Անդրե դե Գրասեն և Բրենդան Ռոդնին[10]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Բրաունը նվաճել է բրոզե մեդալ 4x100 մ փոխանցումավազքում, իսկ 200 մ վազքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնաակնը 20,20 արդյունքով։

Անձնական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցատարած․ Ժամանակ Ամսաթիվ
100 մ 10,05 վ 5 հունիսի, 2013
200 մ 20,11 վ 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics — 1912.
  2. «Young athlete wants to leave high school on high note | Share News»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-27-ին։ Վերցված է 2021-08-16 
  3. IAAF։ «Williams and Hardy dominate sprints as Norway and Thailand clinch first ever World Youth titles – Day Two – Evening report»։ Վերցված է 31 July 2011 
  4. Lakshman Mihira։ «Toronto's Brown wins 200m bronze»։ Friday July 23, 2010։ Վերցված է 31 July 2011 
  5. Trojans USC։ «Brown Places Third At Canadian Track Championships»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 31 July 2011 
  6. 6,0 6,1 «Aaron Brown - Events and results»։ London 2012։ The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited։ Վերցված է 28 August 2012 
  7. Heats Results
  8. Semifinals Results
  9. Final Results
  10. Final results