ԱՈՒ220Մ
ԱՈւ220Մ կամ «Բայկալ», ռուսական հեռակառավարվող ռազմական համակարգ՝ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ЦНИИ) «Բուրեվեստնիկի» կատարելագործած 57 մմ 2Ա91 թնդանոթով։
ԱՈՒ-220Մ-ը ստեղծվել է հեռակառավարվող հրետանային հրանոթների տեսքով, որը նախատեսված է հեռանկարային և ժամանակակից ռազմական մեքենաների համար՝ մոտոհրաձգային և դեսանտային ստորաբաժանումների հրազենային հզորությունը բարձրացնելու նպատակով։ 57 մմ 2Ա91 թնդանոթի ռազմամթերքի հզորությունը թույլ է տալիս մարտադաշտում հարված հասցնել մեծաթիվ զրահապատ օբյեկտների։ Թնդանոթն իրենից ներկայացնում է Ց-60 զենիթահրետանային կոմպլեքսի կատարելագործված տարբերակը։
ԱՈՒ220Մ-ը բացի 57 մմ թնդանոթից և 7,62 մմ գնդացրից՝ իր մեջ ներառում է նաև հրաձգությունը կարգավորող համակարգ՝ թիրախը հայտնաբերելու և ընթացքի ժամանակ կրակահերթերը վերահսկելու համար։ Հրաձգությունը կարգավորող համակարգը կազմված է նշանոցային կոմպլեքսից, լազերային հեռաչափից և թնդանոթի երկհարթակ ստաբիլիզատորից։
Հեռակառավարվող համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2015 թվականին Մոսկվայում՝ «Армия-2015» ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդեսում և Աբու Դաբիում՝ IDEX 2015-ում[1][2]։
Մարտավարա-տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկարություն 5820
- Լայնություն 2100
- Բարձրություն 1300
- Նշանառության անկյուն, ըստ աստիճանի
- հորիզոնական 360
- ուղղահայաց −5…+75
- Թնդանոթ 2Ա91
- Փամփուշտ 57×348 мм SR
- Էներգիա1400 кДж[3]
- Փամփուշտի արագաձգություն, 120 կրակ./րոպ.
- Հրաձության հասողությունը, 12 000 մ
- Արկի սկզբնական արագություն, 1000 մ/վ
- Մարտական լրակազմ, կրակ. 80
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «57-мм автоматическая артиллерийская установка АУ-220М «Байкал» — фотодетализация». Военные материалы (ռուսերեն). 25.08.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Российская пушка АУ-220М стала сенсацией на выставке в ОАЭ». Российская газета (ռուսերեն). 22.02.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Anthony G. Williams (2012). «Automatic cannon ammunition 20—57mm» (PDF). NDIA Joint Armaments Conference May 2012 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]