ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու Իրավունքների Հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լոգոն

ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը (անգլ.՝ The Tom Lantos Human Rights Commission), որը նախկինում կոչվում էր ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրանքունքների խումբ (անգլ.՝ the Congressional Human Rights Caucus) երկկուսակցական մի պետական մարմին է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։ Նրա հայտարարված առաքելությունն է․ "առաջ մղել, պաշտպանել և խրախուսել միջազգայնորեն ճանաչուած մարդու իրավունքների նորմերը՝ ոչ կուսակցական ձևով, թե՛ Կոնգրեսի ներսում, թե նրանից դուրս, ինչպես դա ամրագրված է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրում, և այլ համապատասխան մարդկային իրավանց փաստաթղթերում։"[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի Մարդու Իրավունքների խումբը հիմնադրվել է 1983 թվականին, երկու կոնգրեսականների կողմից՝ Թոմ Լանտոս (անգլ.՝ Tom Lantos), որը Դեմոկրատական կուսակցութեան անդամ էր, Կալիֆորնիա նահանգից և Ջոն Փորթեր (անգլ.՝ John Porter), որը Հանրապետական կուսակցութեան անդամ էր, Իլինոյս նահանգից[2]։

Լանտոսը ծնունդով Հունգարիայից էր, և ինքնատիպ էր նրանով, որ Հոլոքոսթից միակ փրկուածն էր, որը երբևէ ծառայել է որպէս ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ[3]։

Թոմ Լանտոսի Մարդու Իրաւունքների Յանձնաժողովը կազմաւորուեց Թոմ Լանտոսի Մարդու իրաւունքների Խմբի Հիման վրայ՝ փոխարինելով նրան՝ 2008 թուականին, ինչը տեղի ունեցաւ Թոմ Լանտոսի մահից յետոյ, Կոնգրեսում անցկացնելով համապատասխան բանաձևը՝ H.Res.1451, որը հանդիսանում է Թոմ Լանտոսի Մարդու Իրաւունքների Յանձնաժողովի ստեղծման Բանաձևը[4]։

Ստանալով այդ մանդատը՝ Թոմ Լանտոսի Մարդու Իրաւունքների Յանձնաժողովը դարձաւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի պաշտօնական մարմիններից մէկը, որը ծառայում է հետևեալ նպատակով՝ մատուցել կրթական և խորհրդատուական ծառայութիւններ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին, համակարգել Մարդու իրաւանց ասպարէզում նախաձեռնութիւնները Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում, և կապի մէջ լինել ԱՄՆ-ի Գործադիր իշխանութեանց հետ՝, ինչպէս նաև Մարդու իրաւունքների Պաշտպանութեան պետական ու ոչ պետական մարմինների հետ թէ՛ ԱՄՆ-ի ներսում և թէ՛ դրսում՝ դիւրացնելու համար ԱՄՆ Կոնգրեսում Մարդկային Իրաւանց գծով նախաձեռնութիւնների առաջ մղումը[5]։

Այս Յանձնաժողովը ոչկուսակցական է և ղեկավարւում է երկու համանախագահների կողմից՝ որոնցից մէկը Դեմոկրատ է, իսկ միւսը՝ Հանրապետական։

Ներկայիս համանախագահներն են՝ Ջէյմս ՄաքԳովըրնը (անգլ.՝ James P. McGovern), Դեմոկրատ, Մասաչուսեթս նահանգից, 02 ընտրական շրջանից և Քրիսթոֆըր Սմիթը (անգլ.՝ Christopher H. Smith), Հանրապետական, Նիւ Ջըրզի նահանգից, 04 ընտրական շրջանից[6]։

Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի Մարդու Իրաւանց խումբ (1983-2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Լանտոս, Կոնգրեսի Մարդու Իրաւանց Խմբի համահիմնադիր

Գործունէութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբէթի Դալայ Լամայի այցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանտոսի կոնգրեսական այս խումբը կոչւում էր Մարդակային Իրաւանց, սակայն, փաստօրէն, դրանով իսկ զբաղւում էր Ազգային Իրաւանց պաշտպանութեամբ։ Դա ցոյց են տալիս բազմաթիւ գործեր, որոնք առաջ են մղել նրանք։ Դրանցից առաջինն ու ամէնաշռնդալիցը Տիբէթի հոգևոր ու քաղաքական առաջնորդի հրաւէրն էր ԱՄՆ Կոնգրես։

1987 թուականին Թոմ Լանտոսի Մարդու Իրաւանց խումբը հրաւիրեց 14-րդ Դալայ Լամային (անգլ.՝ Dalai Lama)՝ խօսելու Տիբեթի իրավիճակի մասին։

Յայտնի է, որ Դալայ-Լամաները Տիբեթի հինաւուրց թէոկրատական պետութեան հոգևոր առաջնորդներն ու միաժամանակ աշխարհիկ գահակալներն են։

20-րդ դարի յիսունական թուականների սկզբին միջազգային ասպարէզում յատկապէս լայն արձագանք գտաւ Տիբէթի նուաճումը կոմունիստական Չինաստանի, այսինքն՝ Չինաստանի Ժողվորդական Հանրապետութեան կողմից։ 1951 թուականի մայիսի 23-ին կոմունիստական Չինաստանի 40.000 զինուորներից ու սպաներից բաղկացած զօրաբանակը գրաւեց այն ժամանակ դեռևս անկախ պետութիւն հանդիսացող Տիբէթը։ Ձեւականօրէն կոմունիստական Չինաստանը տիբեթցիներին խոստացաւ ամէնալայն կրօնական ազատութիւններ եւ քաղաքական ինքնավարութիւն։ Բնականաբար, իւրեանց այդ կեղծ խոստումները չինացի կոմունիստ ղեկավարները իւրեանց տիրապետութեան հաստատման առաջին իսկ օրերից ի վեր խախտեցին։ Չինական տիրապետութեան եօթանասուն երկու տարուայ ընթացքում Տիբէթում զոհուել է աւելի քան մէկ ու կէս միլիոն տիբեթցի։ Միայն շատ աւելի ուշ չինական իշխանութիւնները՝ արդէն իւրեանց որոշակի օգտապաշտակաՆ նկատառումներից ելնելով թոյլ տուեցին, որպէսզի Տիբէթում վերաբացուեն մէկ ու կէս հազար լամայական վանքերը։ Լամա կոչւում են Տիբէթի բուդդայական հոգևարականները։ Իսկ Դալայ Լաման նրանց ամէնաբարձր առաջնորդն է։

Տիբեթի 14-րդ Դալայ Լաման

Սա Դալայ Լամայի առաջին պաշտօնական հրաւէրն էր՝ ԱՄՆ-ի որևէ իշխանական կառոյցի կողմից[7]։

Հետագայում Լանտոսը ենթադրում էր, որ երկու Տիբէթցի ազգայնականների կոմունիստական Չինաստանը մահապատժի էր ենթարկել՝ Դալայ Լամայի՝ Կոնգրես կատարած այլդ այցի պատճառով[8]։

Բիրմայի Չարմ Տոնգի այցը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թուականի հոկտեմբերի 31-ին Լանտոսն ու իւր Մարդու Իրաւանց խումբը օգնեցին Շան Բիրմացի ակտիւիստուհի Չարմ Տոնգին՝ այցելելու Սպիտակ Տուն՝ քննարկելու Բիրմայի քաղաքական իրավիճակը Նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի (անգլ.՝ President George W. Bush), նրա Ազգային Անվտանգութեան գծով Խորհրդական Սթիվըն Հադլիի (անգլ.՝ Stephen J. Hadley), և այլ ամերիկեան բարձրաստիճան պաշտօնենաների հետ[9][10]։,

Չարմ Տոնգը խօսեց Բուշի հետ թէ՛ պատերազմական բռնաբարութիւնների մասին, եւ թէ՛ կանանց իրաւունքների դաժանագոյն խախտման այլ հարցերի մասին, որոնք առկա են իւր հայրենի Շան նահանգում։

Բիրմայի Շան նահանգի ակտիւիստուհի Չարմ Տոնգի հանդիպումը ԱՄՆ Նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հետ։

Այդ հանդիպումից յետոյ Լանտոսը ճշտօրէն կանխատեսեց, որ Չարմ Տոնգի 50-րոպեանոց զրոյցը Բուշի հետ "ուժեղ արձագանքներ կառաջացնի աշխարհով մէկ"[9]։

ԱՄՆ ներկայիս՝ 118-րդ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի Մարդու իրաւունքների յանձնաժողովի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ 118-րդ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի Մարդու իրաւունքների յանձնաժողովի անդամները 55 հոգի[11]։ Մէկ տեղ՝ 56-րդը թափուր է։

Ստորև բերուած են նրանց անուն-ազգանունները, կուսակցական պատկանելութիւնը, ներկայացրած նահանգները և ընտրական շրջանները, որտեղից ընտրուել են ԱՄՆ Կոնգրես[11]։

  1. Ջէյմս ՄաքԳովըրն (անգլ.՝ James P. McGovern), Դեմոկրատ, Մասաչուսեթս նահանգից, 02 ընտրական շրջանից, Յանձնաժողովի Համանախագահ։
  2. Քրիսթոֆըր Սմիթ (անգլ.՝ Christopher H. Smith), Հանրապետական, Նիւ Ջըրզի նահանգից, 04 ընտրական շրջանից, Յանձնաժողովի Համանախագահ։
  3. Գուս Բիլիրակիս, Հանրապետական, Ֆլորիդա, 12-րդ ընտրական շրջան։
  4. Ըրլ Բլիւմենաուէր, Դեմոկրատ, Օրեգոն, 03 ընտրական շրջան։
  5. Սյուզան Բոնամիչի, Դեմոկրատ, Օրեգոն, 01 ընտր. շրջ.:
  6. Անդրէ Քարսոն, Դեմոկրատ, Ինդիանա, 07 ընտր. շրջ.:
  7. Շէյլա Չերֆիլուս- ՄաքՔորմիք, Դեմոկրատ, Ֆլորիդա, 20-րդ ԸՇ։
  8. Սթիվ Քոհեն, Դեմոկրատ, Թեննեսի, 09 ԸՇ։
  9. Լու Քորրեա, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 12 ԸՇ։
  10. Ջիմ Կոստա, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 21 ԸՇ։
  11. Ջէյսըն Քրօու, Դեմոկրատ, Քոլորադո, 06 ԸՇ։
  12. Լլօյդ Դաջջըթ, Դեմոկրատ, Թեքսաս, 37 ԸՇ։
  13. Ռաուլ Գրիհալվա, Դեմոկրատ, Արիզոնա, 07 ԸՇ։
  14. Ջիմ Հայմըս, Դեմոկրատ, Քոննեքթիքութ, 04 ԸՇ։
  15. Քրիսսի Հոուլահան, Դեմոկրատ, Փենսիլվանիա, 06 ԸՇ։
  16. Շէյլա Ջէքսը Լի, Դեմ․, Թեքսաս, 18 ԸՇ,
  17. Սարա Ջէյքըբս, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 51 ԸՇ։
  18. Հենրի "Հէնք" Ջոնսըն, Դեմոկրատ, Ջորջիա, 04 ԸՇ։
  19. Սիդնի Քամլագար-Դով, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 37 ԸՇ։
  20. Մարսի Քափթուր, Դեմոկրատ, Օհայո, 09 ԸՇ։
  21. Րօ Խաննա, Դեմ․, Կալիֆորնիա, 17 ԸՇ։
  22. Դերեկ Քիլմեր, Դեմոկրատ, Վաշինգտոն, 06 ԸՇ։
  23. Բարբըրա Լի, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 12 ԸՇ։
  24. Սամմըր Լի, Դեմոկրատ, Փենսիլվանիա, 12 ԸՇ։
  25. Թեդ Լիո, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 36 ԸՇ։
  26. Զոի Լոֆգրէն, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 18 ԸՇ։
  27. Սթիվըն Լինչ, Դեմոկրատ, Մասաչուսեթս, 08 ԸՇ։
  28. Բեթթի ՄաքՔոլում, Դեմոկրատ, Միսսուրի, 04 ԸՇ։
  29. Գուէն Մուր, Դեմոկրատ, Վիսքոնսին,04 ԸՇ։
  30. Սէթ Մուլթոն, Դեմոկրատ, Մասաչուսեթս, 06 ԸՇ։
  31. Քևին Մուլին, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 15 ԸՇ։
  32. Գրէյս Նապոլիտանօ, Դեմոկրատ, Կալիֆորնիա,31 ԸՇ։
  33. Էլեանոր Հոլմզ Նոերթոն, Դեմոկրատ, Կոլմուբիա մայրաքաղաքային օկրուգ, քաղաք Վաշինգտոն։
  34. Իլհան Օմար, Դեմոկրատ, Մինեսոտա, 05 ԸՇ։
  35. Բիլ Պասկրելլ, Կրտսեր, Դեմոկրատ, Նիւ Ջըրզի, 09 ԸՇ։
  36. Քրիս Պապպաս, Դեմոկրատ, Նիւ Հեմփշիր, 01 ԸՇ։
  37. Դոնալ Փէյն, Կրտսեր, Դեմոկրատ, Նիւ Ջըրզի, 10 ԸՇ։
  38. Դին Ֆիլիպս, Դեմոկրատ, Մինեսոտա, 03 ԸՇ։
  39. Չելլի Պինգրի, Դեմոկրատ, Մէյն, 01 ԸՇ,
  40. Մարկ Պոկան, Դեմոկրատ, Վիսկոնսին, 02 ԸՇ։
  41. Ջամիե Րասքին, Դեմոկրատ, Մերիլէնդ, 08 ԸՇ։
  42. Դեբորա Րոսս, Դեմոկրատ, Հիւսիսային Կարոլինա, 02 ԸՇ։
  43. Գրեգորիո Կիլիլի Կամաչո Սաբլան, Դեմոկրատ, Հիւսիսային Մարիանեան կղզիների ժողովուրդների ներկայացուցիչ։
  44. Մէրի Գէյ Սքենլոն, Դեմոկրատ, Փենսիլվանիա, 05 ԸՇ։
  45. Ջան Շակովսկի, Դեմոկրատ, Իլինոյս, 09 ԸՇ։
  46. Ադամ Շիֆ, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 30 ԸՇ։
  47. Բրեդ Շերման, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 32 ԸՇ։
  48. Ադամ Սմիթ, Դեմոկրատ, Վաշինգթոն, 09 ԸՇ։
  49. Մարկ Տականօ, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 39 ԸՇ։
  50. Դինա Տիտուս, Դեմոկրատ, Նևադա, 01 ԸՇ։
  51. Ջիլլ Տոկուդա, Դեմոկրատ, Հաւայեան կղզիներ, 02 ԸՇ։
  52. Նորմա Տորրես, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 35 ԸՇ։
  53. Դեբբիա Վասսերման Շուլց, Դեմոկրատ, Ֆլորիդա, 25 ԸՇ։
  54. Մաքսին Ուոթըրզ, Դեմոկրատ, Կալիֆորնիա, 43 ԸՇ։
  55. Սիւզան Վայլդ, Դեմոկրատ, Փենսիլվանիա, 07 ԸՇ[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի մասին։ https://humanrightscommission.house.gov/about
  2. "About the Committee". Tom Lantos Human Rights Commission. Retrieved 21 May 2011.
  3. Louis Sandy Maisel; et al. (2001). Jews in American Politics. Rowman & Littlefield. ISBN 9780742501812. Retrieved May 21, 2011. "The only Holocaust survivor to serve in the United States Congress, Tom Lantos was born February 1, 1928, in Budapest. Just 16 years old when the Nazis invaded Hungary, Lantos was active in the underground resistance before he was imprisoned in a Nazi labor camp in Hungary." p. 370.
  4. "H.Res.1451 - Tom Lantos Human Rights Commission Establishment Resolution". Congress.gov. Retrieved 18 May 2023.
  5. "Mission". Tom Lantos Human Rights Commission. US House of Representatives. Retrieved 18 May 2023.
  6. "Co-Chairs". Tom Lantos Human Rights Commission. US House of Representatives. Retrieved 18 May 2023.
  7. "Dalai Lama briefs US House groups on China, human rights". savetibet.org. 23 October 2009. Archived from the original on 2 June 2011. Retrieved May 21, 2011.
  8. Edward A. Gargan (October 1, 1987). "Chinese Report Protest By Lamas to Free Tibet". New York Times. Retrieved 21 May 2011.
  9. 9,0 9,1 Warren Vieth (13 November 2005). "Personal Tales of Struggle Resonate With President". Los Angeles Times. Retrieved 2 May 2011.
  10. "President George W. Bush welcomes activist Charm Tong of Burma to the Oval Office, Monday, Oct. 31, 2005, at the White House in Washington. White House photo by Eric Draper". georgewbush-whitehouse.archives.gov. Retrieved 2019-05-31.
  11. 11,0 11,1 11,2 https://humanrightscommission.house.gov/about/members

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Louis Sandy Maisel; et al. (2001). Jews in American Politics. Rowman & Littlefield. ISBN 9780742501812. Retrieved May 21, 2011. "The only Holocaust survivor to serve in the United States Congress, Tom Lantos was born February 1, 1928, in Budapest. Just 16 years old when the Nazis invaded Hungary, Lantos was active in the underground resistance before he was imprisoned in a Nazi labor camp in Hungary." p. 370.
  • "H.Res.1451 - Tom Lantos Human Rights Commission Establishment Resolution". Congress.gov. Retrieved 18 May 2023.
  • "Dalai Lama briefs US House groups on China, human rights". savetibet.org. 23 October 2009. Archived from the original on 2 June 2011. Retrieved May 21, 2011.
  • Edward A. Gargan (October 1, 1987). "Chinese Report Protest By Lamas to Free Tibet". New York Times. Retrieved 21 May 2011.
  • Warren Vieth (13 November 2005). "Personal Tales of Struggle Resonate With President". Los Angeles Times. Retrieved 2 May 2011.
  • "President George W. Bush welcomes activist Charm Tong of Burma to the Oval Office, Monday, Oct. 31, 2005, at the White House in Washington. White House photo by Eric Draper". georgewbush-whitehouse.archives.gov. Retrieved 2019-05-31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]